Ծառայության արտահանում

Վարդուհի․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել մի հարցում. ՏՏ ոլորտում աշխատող կազմակերպությունը ծառայություն պետք է մատուցի ՌԴ, այս դեպքում արդյո՞ք ԱԱՀ-ով հարկվում է գործարքները, թե՞ ոչ։ Եթե կարելի է՝ օրենքի հղումով հուշեք: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
15 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

ԱՕ Հոդված 65.Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքները
1. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկումը Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ-ն 0 տոկոս դրույքաչափով հաշվարկելն է:
2. ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկվում են Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ հետևյալ գործարքները.
11) այն աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը, որոնց կատարման վայրը և (կամ) մատուցման վայրը, Օրենսգրքի 39-րդ հոդվածի համաձայն, չի համարվում Հայաստանի Հանրապետությունը:

Nerses

ԱԱՀ-ով չի հարկվում։

Tigran

ԱԱՀ-ով չի հարկվում:

Վարդուհի

Անչափ շնորհակալ եմ արձագանքների համար։

Վարդուհի

Հարգելի Գևորգ, աշխատում ենք առայժմ միկրոձեռնարկատիրության ոլորտում, շրջանառությունը դեռ փոքր է, բայց ռուս-ուկրաինական իրավիճակի հետ կապված ռուսական ընկերությունը մեր ԱՁ-ի միջոցով պիտի որոշ գործարքներ իրականացնի, հետևաբար շրջանառությունն էլ կավելանա բազմապատիկ անգամ, հարկային դաշտ էլ համապատասխանաբար կփոխվի, նրանց հետաքրքիր է նախնական ԱԱՀ վճարելու ենք, թե՞ ոչ:

Տաթևիկ

ՏՏ ոլորտի ծառայությունները միկրոյի բացառությունների ցանկում են: Դուք իրավունք չունեք աշխատել միկրոյով )

Tigran

ճիշտ է գրել Տաթևիկը, ՏՏ ոլորտի գործունեությունը չի կարող գործել միկրոյով:

Վարդուհի

Իսկ կարող էք ասել ո՞ր հարկային դաշտում պետք է գործեինք, և ի՞նչպիսի հետևանքներ կարող են լինել փաստորեն արդեն 2 տարի շարունակ սխալ հարկային դաշտում աշխատելու համար:

Tigran

Պետք է գործեիք կամ շրջհարկի կամ ԱԱՀ ու շահութահարկի դաշտում, կամ ինքներդ կամավոր պետք է հարցերը կարգավորեք ՊԵԿ-ի հետ,կամ իրենք կծանուցեն այդ մասին,սկզբում իհարկե երևի կամերալ ուսումնասիրությունից ելնելով: Օրենքի չիմանալը կամ ճիշտ չկիրառելը պատասխանատվությունից չի ազատում, կասեն դիտավորյալ եք արել, փորձեք կամավոր ուղղումներ կատարել, որ նաև լրացուցիչ պարտավորություններ չառաջադրեն և այս տարվա, և նախորդ տարիների հաշվով: ՀՕ հ.52 Հարկային հաշվարկը հարկ վճարողի (Օրենսգրքով սահմանված դեպքերում՝ հարկային գործակալի, հավատարմագրային կառավարչի, համատեղ գործունեության հաշվետու մասնակցի, կոմիսիոների, գործարքի իրականացման ժամանակ իր անունից հանդես եկող գործակալի, անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում՝ նաև ծնողի կամ խնամակալի կամ հոգաբարձուի) կողմից հարկային մարմին ներկայացվող գրավոր տեղեկատվություն է հաշվետու ժամանակաշրջանում կամ Օրենսգրքով սահմանված հարկման օբյեկտ համարվող որևէ գործարքի կամ գործառնության համար հաշվարկված հարկի կամ վճարի վերաբերյալ: Հարկային հաշվարկների ձևերը և դրանց լրացման կարգը սահմանում է հարկային մարմինը (այդ թվում՝ Օրենսգրքով սահմանված դեպքերում հարկային հաշվարկը այլ գերատեսչություններին նույնպես ներկայացնելու պահանջ սահմանված լինելու դեպքերում՝ այդ գերատեսչությունների հետ համատեղ):ՀՕ հ.33 1. Հարկ վճարողը (հարկային գործակալը) և դրա պաշտոնատար անձը պարտավոր է1) Օրենսգրքով այլ բան սահմանված չլինելու դեպքում Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով և ժամկետներում ինքնուրույն հաշվարկել և կատարել իր հարկային պարտավորությունները Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով կատարելով նաև հարկի և (կամ) վճարի կանխավճարներ.
2) վարել Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հաշվառում, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ նաև հաշվապահական հաշվառում.
3) Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով և ժամկետներում հարկային մարմին ներկայացնել հարկային հաշվարկները.
4) ներկայացնել հարկային արտոնությունների իր իրավունքը հաստատող փաստաթղթերը.
5) ապահովել հարկման բազայի հաշվարկման և հարկային հաշվարկների ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերի, ստացվող եկամուտների կամ կատարվող ծախսերի, վճարվող (պահվող) հարկերի մեծությունը հիմնավորող փաստաթղթերի պահպանումը ոչ պակաս, քան հինգ տարի ժամկետումսկսած այն հաշվետու ժամանակաշրջանից, որին այդ փաստաթղթերը վերաբերում են.
6) հաշվարկային փաստաթղթերի
ռուսերեն և անգլերեն լեզուներից տարբերվող լեզուներով լրացված (կազմված) օրինակներին կից ապահովել դրանց հայերեն թարգմանված տարբերակները՝ առանց նոտարական վավերացման. և այլն:

Ալլա

Կասե՞ք՝ ընդհանրապես ինչ գործարքներ եք իրականացրել, միկրոյի դաշտում լինելով, միգուցե այնպիսի գործարքներ են , որոնք չեն դասվում ՏՏ ոլորտին։

Վարդուհի

Վեբ կայքերի սպասարկում։ ԱՁ-ն պայմանագիր ունի ՌԴ-ում վեբ կայքերի պատրաստման և սպասարկման ընկերության հետ։

Ալլա

5. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել`
տեղեկատվության մշակման (այդ թվում՝ տեղեկատվության հավաքման ու ընդհանրացման) և փոխանցման (հաղորդման) աշխատանքները։
Արդյո՞ք վեբ կայքերի սպասարկումը ընկնում է սրա տակ։ Կնշեք ձեր գործունեության Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը։

Վարդուհի

Շնորհակալ եմ շատ, ճշտեցի, թույլատրվում է միկրո դաշտում։

Տաթևիկ

Կներեք, բայց ես գիտեմ, որ վեբ ֊կայքերն էլ են մտնում միկրոյի բացառությունների մեջ։ Ապահովության համար դիմեք համապատասխան մարմնին պարզաբանում ստանալու համար։

Sona

Նաև ազատված է շահութահարկից: