Երվանդ․
Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է՝ Ա/Ձ-ն 2022 թվականի տարվա սկզբից համարվել է միկրոձեռնարկության աշխատող, սակայն 2022թ հուլիսից գերազանցել եմ 24 միլիոն ՀՀ դրամը և շրջանարության հարկի դիմում չեմ տվել: ՊԵԿ-ից ծանուցում եմ ստացել, որ 2022թ-ի համար ԱԱՀ հաշվետվություն ներկայացնեմ: Ես ուզում եմ հասկանալ՝ ԱԱՀ հաշվետվությունը պետք է ներկայացնել 24 միլոնը գերազանցելուց հետո՞, թե՞ ամբողջ 2022 թ-ի համար:
Բարև Ձեզ։ Իսկ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար դիմում ներկայացրե՞լ եք 2022թ-ի համար։
Այո ներկայացրել եմ
Այդ դեպքում 260. Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ – ը անհրաժեշտ է ներկայացնել 2022թ․ հուլիսի և դրանից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար։
Բարեվ ՁԵԶ Արթու Ջան շնորակալ եմ որ պատասխանեցիկ իմ հարցին՝ մի հարցել ունեմ իսկ դրանից օրենքի խախտում առաջանալու՞ է։ Քանի որ 24 միլոնը գերազանցելուց հետո ՀԴՄ-ով գործարքները չենք առաձնացել 16,67% ֆիսկալ հասույթներում. Տվյալ ժամանակահատվածում համ ունցել ենք ապրանքներ ԱԱՀ հարկվող, համել ԱԱՀ ազատված ապրանքներ։
Եթե 2022թ-ին սահմանված ժամկետում միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար ներկայացրել եք դիմում՝ ապա ԱԱՀ հաշվետվությունը պետք է ներկայացնել 24 միլոնը գերազանցելուց հետո, հակառակ դեպքում՝ ամբողջ 2022 թ-ի համար։
ԱԱՀ հաշվարկները ու շահութահարկի հաշվարկը պետք է ներկայացնեք 24 մլն-ը անցնելուց սկսած ժամանակահատվածի համար,եթե եկամտային նույն էլ դրանք,
Բարեվ ՁԵԶ ՏԻգրան Ջան մի հարցել ունեմ իսկ դրանից օրենքի խախտում առաջանալու է, Քանի որ 24 միլոնը գերազանցելուց հետո ՀԴՄ-ով գործարքները չենք առաձնացել 16,67% ֆիսկալ հասույթներում. Տվյալ ժամանակահատվածում համ ունցել ենք ապրանքներ ԱԱՀ հարկվող, Համել ԱԱՀ ազատված ապրանքներ։
Այո, 24 մլն գերազանցելուց հետո ընկած ժամանակահատվածի համար։