Աննա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ՝ ուղարկեք ծանուցման ձև /աշխատանքի էական պայմանների փոփոխման պատճառով պետք է ծանուցեմ աշխատողին պաշտոնի և աշխատավարձի փոփոխության մասին/: Կանխավ շնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Աննա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ՝ ուղարկեք ծանուցման ձև /աշխատանքի էական պայմանների փոփոխման պատճառով պետք է ծանուցեմ աշխատողին պաշտոնի և աշխատավարձի փոփոխության մասին/: Կանխավ շնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Օգտվեք այս կայքի “Փաստաթղթեր” բաժնից։
Կայքի “Փաստաթղթեր” մասում կա Ծանուցում աշխատանքային պայմանագրի լուծման մասին, դա խմբագրեք ու կիրառեք:
Բարև Ձեզ, Աննա։ Այս կայքի փաստաթղթեր բաժնից բեռնեք ծանուցման ձևը և ձևակերպեք Ձեր հարցին համապատասխան. «Համաձայն Աշխատանքային օրենսգրքի 105-րդ հոդվածի՝ հայտնում եմ Ձեզ, որ ս/թ սեպտեմբերի 1-ից Դուք անցնելու եք գլխավոր մասնագետի պարտականությունների կատարմանը, և Ձեզ համար սահմանվելու է 150 000 ՀՀ դրամ աշխատավարձ»։ Հիշեցնեմ նաև, որ 105-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում գործատուն պարտավոր է գրավոր ծանուցել իր մոտ մինչև մեկ տարի աշխատողին ոչ ուշ, քան 14 օր առաջ, մեկից մինչև հինգ տարի աշխատողին` 35 օր առաջ, հինգից մինչև տասը տարի աշխատողին` 42 օր առաջ, տասից մինչև տասնհինգ տարի աշխատողին` 49 օր առաջ, տասնհինգ տարուց ավելի աշխատողին` 60 օր առաջ: