Ծանուցագիր

Նարին.

Taxservice-ով ստացել եմ ծանուցում, որի մեջ նշված է «եկամտային հարկի թերհայտատարարագրման մոնիտորինգի իրականացման արդյունքներով տրամադրված ծանուցում»։ Ծանուցման մեջ նշված է, որ x ՀԾՀ-ով աշխատակցի համար նոյեմբեր ամսին հաշվարկվել է նվազագույն աշխատավարձից ցածր աշխատավարձ, որը ունի եկամտային հարկի թերհայտարարագրման ռիսկ և նշված ռիսկային գործոնների պահպանման դեպքում հարկային մարմինն միջոցներ կձեռնարկի դրանց ճշգրտման ուղղությամբ։ Խնդիրս հետևյալն է` աշխատողը տարիներ շարունակ ունեցել է նույն 90 000դրամ աշխատավարձը, որը նույնն է եղել նաև նոյեմբեր ամսին և պահպանվում է մինչ օրս։ Տնօրենը գրանցված է 100 000դրամով, հաշվապահը 90 000-ով, բանվորները նույնպես գրանցվում և դուրս են գալիս 90 000 աշխատավարձով։ Արդյո՞ք տարիներ շարունակ աշխատավարձի չբարձրացնելու համար է նշված խնդիրը, թե՞ այլ բացատրություն կա նշված ծանուցման մեջ, որը չեմ կարողանում հասկանալ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
20 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այո տարիներ շարունակ աշխատավարձի չբարձրացնելու հետ է կապված խնդիրը, եթե շրջհարկի համակարգում եք գործում պետք է հաշվարկային աշխատավարձը 2021,2022 թվականներին պակաս չլինի 93289 դրամից,ու պետք է եկամտային հարկի հաշվարկներն էլ ուղղեք ու լրացուցիչ վճարումներ կատարեք ելնելով վերահաշվարկների տվյալներից:

Նարին

1.Ինչպես պետք է փոփոխեմ և ուղղեմ եկամտային հարկի հաշվետվությունները՞։
1.1 այսինքն ամբողջ 2021թ-ի եկամտային հարկերը ենթակա են փոփոխման՞ թե խնդիրը ինչպես ծանուցել էին միայն նոյեմբերն է՞
1.2 նոյեմբերից հետո դեկտեմբերը նույնպես վճարվել է 90.000ով քանի որ ծանուցումը նոր եմ ստացել և արդեն հունվարից սկսած կփոփոխեմ իմ և տնօրենի աշխատավարձերը։
2. Ինչպես պետք է վճարեմ փոփոխվածի հավելյալ վճարումները՞
2.1 ենթադրենք յուրաքանչյուր ամսվա հավելյալ 5000դրամx12ամիս և գումարը փոխանցել սովորական ամենամսյա փոխանցվող հաշվեհամարին նշելով «եկամտային հարկի լրացուցիչ վճար»՞

Tigran

1.Ինչպես պետք է փոփոխեմ և ուղղեմ եկամտային հարկի հաշվետվությունները՞։ Տվյալ ամսվանը կամ ամիսների համար ճշտված ներկայացնելով,մտեք լրացվածները ու խմբագրեք,

1.1 այսինքն ամբողջ 2021թ-ի եկամտային հարկերը ենթակա են փոփոխման՞ թե խնդիրը ինչպես ծանուցել էին միայն նոյեմբերն է՞
ինքնաստուգում պետք է կատարեք կարող է իրոք միայն նոյեմբերն է,կարող է դա ասելով ուզում են նաև որ ամբողջ տարին էլ ուշադրություն դարձնեք,

1.2 նոյեմբերից հետո դեկտեմբերը նույնպես վճարվել է 90.000ով քանի որ ծանուցումը նոր եմ ստացել և արդեն հունվարից սկսած կփոփոխեմ իմ և տնօրենի աշխատավարձերը։ այո ումը որ անհրաժեշտ է պետք է փոխել, այո հունվարինն էլ եթե կարիք կա պետք է ճշտել, դրոշմանիշայինին էլ ուշադիր եղեք,
2. Ինչպես պետք է վճարեմ փոփոխվածի հավելյալ վճարումները՞
նույն կարգով ինչպես վճարվում են, մի հատ նայեք տեսեք հո տույժեր արդեն չկան հաշվարկված, հարկային պարտավորություններ մասում,
2.1 ենթադրենք յուրաքանչյուր ամսվա հավելյալ 5000դրամx12ամիս և գումարը փոխանցել սովորական ամենամսյա փոխանցվող հաշվեհամարին նշելով «եկամտային հարկի լրացուցիչ վճար»՞
այո սակայն ամիս ժամկետները անպայման նշել, տարին էլ հետը,

Նարին

Ստուգել եմ հարկային պարտավորությունների մասում, տույժեր այս պահին չկան։ Միայն չգիտեմ ինչպես ամբողջ տարվա հաշվապահի 90 և տնօրենի 100.000ը փոփոխել։ Իսկ եթե միայն նոյեմբեր դեկտեմբերը փոփոխեմ՞ տնօրենին թողնելով 100.000 և հաշվապահին 95.000,զուտ որովհետև ծանուցման մեջ նշված էր միայն հաշվապահի ՀԾՀ-ն և այդպես տնօրենի և հաշվապահի աշխատավարձի միջև չնչին տարբերություն կլինի։Բացի դրանից եթե հաշվապահին 100 աշխատավարձ նշանակեմ և տնօրենին էլ փոփոխեմ 120-ի էտ դեպքում դրոշմանիշների մեջ էլ է արդեն տնօրենը 3000 դառնում և այդ հաշվեհամարին էլ պետք է լրացուցիչ վճարներ կատարվի։
Հիմա հարց է ծագում ամբողջ տարին փոփոխել տնօրենին թողնելով 100.000 և հաշվապահին 95.000 որպեսզի անխոչընդոտ անցնի՞ թե նոյեմբեր դեկտեմբեր միայն՞ թե ամբողջ տարվա համար ռեալ չէ 5000 հաշվապահի և տնօրենի միջև աշխատավարձի տարբերությունը և փոխելիս ամբողջ տարին պետք է փոխել 120.000 և 100.000 համապատասխանաբար տնօրենի և հաշվապահի համար՞))

Նարին

Ինձ թվում է անհրաժեշտ է ամբողջ տարին հաշվապահին նշանակել 95000 և ճշգրտել բոլոր հաշիվները՝թողնելով տնօրենին 100.000 աշխատավարձը և միաժամանակ դրոշմանիշային վճարի խնդրից ու ճշգրտումներից ազատվելու համար…իսկ արդեն հունվարից տնօրենին սահմանել 120.000 աշխատավարձ և հաշվապահին 100.000։
Այդպես արդյոք խնդրի տակից անխոչընդոտ և անփորձանք դուրս գալ հնարավոր կլինի՞
Այստեղ խնդիրը միայն արդեն ոչ ադեկվատ տարբերությունն է աշխատավարձերի…

Tigran

Կարող եք ամբողջ տարին փոփոխել տնօրենին թողնելով 100.000 և հաշվապահին 94.000,սակայն որպեսզի անխոչընդոտ անցնի նոյեմբեր դեկտեմբերը ու մյուս ամիսները համեմատեք: Հաշվի առեք որ դեռ այս անգրագետները նախատեսում են մինիմալ 68000-ը դարձնեն 100000, դրա արդյունքում գնաճի հետևանքը չհասկանալով, բա էտ ժամանակ տեսեք ինչ խնդիր կլինի:
Այդպես արդյոք խնդրի տակից անխոչընդոտ և անփորձանք դուրս գալ հնարավոր կլինի՞, կլինի բայց արդեն ես որպեսզի հստակ պատասխան գրեմ ինձ լրիվ ինֆորմացիան է պետք լինելու:
Այստեղ խնդիրը միայն արդեն ոչ ադեկվատ տարբերությունն է աշխատավարձերի,այլ նաև ճշտումները ու լրացուցիչ վճարումները: Աշխատավարձերի հաշվով էլ լիարժեք տեղեկության կարիք կա,արդյոք ծանր ու վնասակարի հավելումների հարցեր չկան,չգիտեմ ինչ արտադրության մասին է:

Նարին

Շրջհարկով աշխատող Շինարարական փոքր կազմակերպություն է։ Տարվա մեջ 4-5 գործ է վերցնում, այդ պատճառով բանվորներին գրանցում և հանում ենք 90.000ով։ Ամբողջ տարին գրանցված մնում է միայն հիմնադիր տնօրենը և հաշվապահը…անդրադառնամ հաշվետվությունները ուղղելուն։
1.Ճշգրտումը կատարելու համար անհրաժեշտ է մտնել «անավարտ հաշվետվություններ» բաժին ուղարկված հաշվետվությունը «խմբագրել»-ով բացել և տվյալ աշխատողի աշխատավարձը փոփոխել և վերահաշվարկները թարմացնել ու կրկին ստորագրել ուղարկել՞ և այդպես ամբողջ տարվա համար՞
2.Արդյոք ուղարկվածի մեջ «ճշգրտված» դնելու պտիչկա կամ որևէ դաշտում նշելու բան չկա՞
3. Իսկ փոխանցման ժամանակ ներկա 95000ի եկամտայինից հանած նախկին 90.000ի տարբերություն,համապատասխանաբար 20900-19800=1100 և սոցվճարի նախկին 3325-3150=175 Ընդհանուր 1275×12=15300՞՞՞
4. Իսկ փոխանցման մեջ հնարավոր չէ արդյո՞ք նշել «2021թ եկամտային հարկի լրացուցիչ վճար հունվարից դեկտեմբեր ներառյալ, ամսեկան ՝ 1275 դրամ»՞։ Որովհետև յուրաքանչյուր ամսվա համար առանձին փոխանցել կամ հատ առ հատ գրել չեմ պատկերացնում)

Ես անչափ ներողություն եմ խնդրում Տիգրան, նախկինում երբևէ սխալ թույլ չեմ տվել (այն էլ պարզվում է ամբողջ տարի ամեն ամիս է աղավաղված հաշվետվություն) և ուղղելու անհրաժեշտություն չի առաջացել,այդ պատճառով եմ փոքր-ինչ տկարամիտ այս հարցով) և անչափ շնորհակալ եմ արձագանքելու և այսքան օգնելու համար։
Շատ եմ լարվել և խառնվել ամբողջ օրը նշված խնդրի համար, սովորաբար աշխատում եմ սխալներ թույլ չտալ այդ պատճառով եմ ամբողջը հատ առ հատ հարցնում։ Հուսամ կկարողանամ ճիշտ անել…

Tigran

1.Ճշգրտումը կատարելու համար անհրաժեշտ է մտնել «անավարտ հաշվետվություններ» բաժին ուղարկված հաշվետվությունը «խմբագրել»-ով բացել և տվյալ աշխատողի աշխատավարձը փոփոխել և վերահաշվարկները թարմացնել ու կրկին ստորագրել ուղարկել՞ և այդպես ամբողջ տարվա համար՞
այո, ամեն աշխատողինը պետք է առանձին ուղղել,սակայն ոմանց հաշվով ծանր ու վնասակարի աշխատանքի հավելումների հարց կարող էլինել, հիմա էլ դա չգրեն,
2.Արդյոք ուղարկվածի մեջ «ճշգրտված» դնելու պտիչկա կամ որևէ դաշտում նշելու բան չկա՞
կա երբ ծրագիրը հարցնի որ կարող եք ներկայացնել ճշտված հաշվարկ,պտիչկան պետք է դնել,
3. Իսկ փոխանցման ժամանակ ներկա 95000ի եկամտայինից հանած նախկին 90.000ի տարբերություն,համապատասխանաբար 20900-19800=1100 և սոցվճարի նախկին 3325-3150=175 Ընդհանուր 1275×12=15300՞՞՞
եթե որոշել եք 90000-ը դարձնել 95000,ապա 2021-ի 12 ամսվա հաշվով կլինի եկամտայինը 1100*12, սոցվճարը 175*12, 1275*12 15300,
4. Իսկ փոխանցման մեջ հնարավոր չէ արդյո՞ք նշել «2021թ եկամտային հարկի լրացուցիչ վճար հունվարից դեկտեմբեր ներառյալ, ամսեկան ՝ 1275 դրամ»՞։ Որովհետև յուրաքանչյուր ամսվա համար առանձին փոխանցել կամ հատ առ հատ գրել չեմ պատկերացնում)
փոխանցումը կատարեք ամեն մեկը առանձին,եկամտայինը առանձին,սոցվճարը առանձին,այո գրեք 2021-ի հունվար-դեկտեմբերի, թեկուզ նույն հաշվին են ուղարկվում, հետո ԱՀՔ-ում որ ամեն մի վճարը առանձին տողով երևան, չմոռանաք նաև ուղարկվածին գրավոր պատասխան էլ ուղարկել,ինչ որ ուղղումներ կատարել եք գրեք իրենց, շինարարությամբ զբաղվել եմ ու էլի եմ զբաղվելու գիտեմ թե հաշվապահական թե գնումների մասերով,գնումների մասով միշտ խնդիր կա ի վնաս կապալառուի,

Նարին

Չնայած բացարձակ չի բացառվում բայց ծանր ու վնասակարի աշխատանքի հավելումների հարցով չեմ կարծում գրեն, որովհետև սովորական գրանցված ներկարար է կամ սալիկապատող և այլն…տեսա որ 30 կամ 50% հավելումներով հանքարդյունաբերության, էներգետիկա, կապ և այլնի դեպքում է առաջանոգմ ըստ երևույթին…չնարած եթե ցուցակ կա չեմ հետևել: Բայց դե քաղաքացիական շինարարություն էլ չենք կամ որ ասեմ բազմաբնակելիների հարցով գուցե 20րդ հարկից ներկարարության ժամանակ ռիսկային համարվի)

Մեկ հուսամ ամփոփիչ հարց ևս , եթե նախորդ ամիսներին բանվորները գործը վերցնելուն պես 2-3 ամսով, մտել և դուրս են եկել , իրենց համար սահմանված 90.000ը ևս ենթակա է փոփոխման՞։
Բանվորները գուցե 6ամիս աշխատած լինեն տարվա մեջ։ Յուրաքանչյուր շինարարական պայմանագրի կնքումից հետո գրանցվում են սովորաբար ոչ ավել քան 2-4 բանվոր բնականաբար ելնելով աշխատանքի ծավալից։
Չմոռանանք որ ծանուցման մեջ միայն հաշվապահի ՀԾՀ-ն էր խնդրահարույց…ընդ որում միայն նոյեմբերի։
բայց քանի որ 90.000 Ձեր նշածը ևս խնդրահարույց է այդ պատճառով հարկ եմ համարում դա ևս պարզաբանել։

Tigran

Մեկ հուսամ ամփոփիչ հարց ևս , եթե նախորդ ամիսներին բանվորները գործը վերցնելուն պես 2-3 ամսով, մտել և դուրս են եկել , իրենց համար սահմանված 90.000ը ևս ենթակա է փոփոխման՞։ Այո պետք է ճշտել, եթե գրվել է աշխատավարձ, քանի որ գործարքային չեք վճարել:Հաշվապահի ՀԾՀ-ի քարտի հետ կապված այդի քարտի խնդիր կա, դա անձնագրայինի հետ կապվող հարց է:

Նարին

Իսկ եթե աշխատողների հետ պայմանագիր ունեմ կնքած 40ժամյա գրաֆիկ – ամսեկան 90.000՞ արդեն պայմանագրերն էլ են ենթակա փոփոխման՞‍♀️

Tigran

Լրիվ չէ,միայն վարձատրման ու վճարման եղանակը:

Նարին

Ոչ հաշվապահի անձնագրի հետ կապված խնդիր չկա։ ի նկատի ունեմ ծանուցել են միայն հաշվապահի հծհն նշելով…մյուս բանվորների 90.000ին կամ թեկուզ հաշվապահի ողջ տարվա 90.000 աշխատավարձին էլ չեն անդրադարձել…և խնդիրը գրվել է որ էսինչ հծհ-ի նոյեմբեր ամսվա եկամտային հարկը նվազագույնից ցածր է։այնինչ ամբողջ տարի է ամսեկան 90.000 եղել և մյուս բանվորներն էլ են մտել ու դուրս եկել 90ով։ հետևաբար փոփոխել թե հաշվապահի թե բանվորների ողջ տարվա եկամտայինները՞

Tigran

Այո փոփոխել, հետո կգան ստուգումով կգրեն որ եկամտային հարկի բազան պակաս է ու տուգանք,և այլն:

Նարին

Տիգրան շնորհակալ եմ շատ,ինձ շատ օգնեցիք…վերջին «Ալլա»ի մեկնաբանությունն էլ դիտարկեցի բայց քանի որ ժամավարձով հաշվելու դեպքում միևնույն է բոլոր ուղղումները ամսեկան պետք է անեմ և բանվորներինն էլ միևնույն է ավելացնեմ 95000ի , կարծում եմ ավելի ճիշտ կլինի հաշվապահին էլ հենց աշխատավարձի մեջ ուղղում կատարել ոչ թե աշխատած ժամերի,որովհետև ենթադրում եմ հարկայինի նպատակը ճիշտ գումարների փոխանցումն է իր օգտին և խնդրից ժամավարձի հաշվին պլզտալով ավելի մեծ հավանականություն կա, որ առիթ կտամ հետագայում մտապահեն մեզ ու էլի մոնիտորինգի կենթարկեն) ավելի լավ է ուղղել, 15-20000տարբերությունը վճարել և իմանան որ այդ տարբերության վճարից չենք խուսաբում, և իրենց նամակով նույնպես տեղեկացնել։

Նարին

Իրենց ինչպես գրեմ որ ուղղել եմ՞
Այնտեղ ծանուցման վերջնամասում նշված էր, որ հնարավոր է պարզաբանումներ և բացատրություններ տաք N255 հաշվետվության ձևով։Բացեցի այն և տեսա որ նամակագրության պես հատված կա և ավտոմատ բերում է ծանուցման համարով։ Ենթադրում եմ որ հենց այդտեղ է մանրամասնվելու ճիշտ եմ՞
Ծանուցվելուց հետո քանի օրվա ընթացքում պետք է արձագանքել և ուղղել սխալը՞ հունվարի 24ին են ծանուցել,այսօր եմ տեսել և բացել։հիմա չտուգանեն…եթե չեմ սխալվում 20օր էր՞

Tigran

Եթե հնարավոր է պարզաբանումներ և բացատրություններ տաք N255 հաշվետվության ձևով,տվեք, ես առիթ չեմ ունեցել այդ ձին առնչվելու։ Նախ ինքը առարկության մասին է,իսկ առարկություն նշանակում է չհամաձայնվել,իսկ դուք համաձայն եք ուղղումներ կատարել:Ինչ առիթ եղել է,անգամ ոչ իմ հետ կապված, բացատրություն պատասխան գրել եմ սովորական գրավոր պատասխանի տեսքով ի պատասխան այսինչ ծանուցման:Չեն տուգանելու մինչև բացատրություն չտաք, դա ուսումնասիրություն է, ստուգումն է տուգանք նախատեսում, մինչև որ ծանուցմանը տրված ժամկետում չեն արձագանքում,կամ գործողություններն չեն անում,նրանք չեն անցնում հաջորդ քայլին: Ծանուցման մեջ բացատրության ներկայացման ժամկետ նշում են:

Ալլա

Փորձեք պատասխանել նամակին 255 հաշվետվության ձևով կոնկրետ հաշվապահի հաշվով, նշեք , որ հաշվապահը աշխատում է ոչ լրիվ աշխատանքային շաբաթով, եթե ժամերը շատ եք նշել , նոյեմբեր ամիսը ուղղեք ժամերը, նույն էլ դեկտեմբեր ամիսը։

Նարին

Շնորհակալ եմ արձագանքի համար

Ներսես

Ուշադրություն դարձրեք նաև աշխատաժամանակին: