Ծաղիկների մանրածախ առևտուր

Ռիտա․

Բարև ձեզ։ Ա/Ձ – ն զբաղվում է ծաղիկների մանրածախ առևտրով։ Կասե՞ք՝ ՀԴՄ -ն պետք է անվանացանկով տպվի։ Կասե՞ք՝ ամեն ծաղիկի համար պետք է առանձին անունով տպվի, թե՞ կարող է միայն ծաղիկ գրվել 0603 ԱՏԳԱԱ-ով։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Nerses

Եթե շեմը չեք գերազանցել առանց անվանացանկ կարող եք տպել։

Ռիտա

Շեմը գերազանցել ենք, ուզում եմ հասկանամ ծաղիկները անուն առ անուն պետք է տպվի, թե՞ միայն գրվի ծաղիկ, և ծաղկեփնջի դեպքում ո՞նց պետք է լինի։

Tigran

ծաղկեփնջի դեպքում որպես մեկ միավոր պետք է հաշվել, իսկ հաստատ միայն ծաղիկ է վաճառվելու, այլ հարակից ապրանքներ չի վաճառվելու,

Գայանե

Եթե մեկ անգամ շեմը գերազանցել եք՝ այնուհետ, անկախ շրջանառությունից աշխատելու եք անվանացանկով։ Ծաղիկները անում առ անուն պետք է տպվի, եթե գները տարբեր են և ծաղկեփնջի դեպքում՝ անվանումը ծաղկեփունջ, չափման միավորը հատ

Ռիտա

Շնորհակալություն արձագանքների համար։ Վաճառվելու է նաև բացիկներ, կարո՞ղ եք բացիկի ԱՏԳԱԱ կոդը ասել։

Արմեն

4909 00 000 0 Տպագիր կամ նկարազարդ փոստային բացիկներ. տպագրված շնորհավորանքներով, ուղերձով կամ հաղորդագրություններով բացիկներ՝ նկարազարդ կամ ոչ նկարազարդ, ծրարներով կամ առանց ծրարների, զարդարանքով կամ առանց զարդարանքի

4817 Թղթից եւ ստվարաթղթից ծրարներ, բացիկներ նամակների համար, փոստային բացիկներ առանց նկարների եւ բացիկներ նամակագրության համար. թղթից եւ ստվարաթղթից տուփեր, պայուսակներ, պատյաններ եւ փոստային թղթապանակներ (կոմպենդիումներ), որոնք պարունակում են գրասենյակային թղթե պարագաների հավաքածուներ.

4817 20 000 0 – բացիկներ նամակների համար, փոստային բացիկներ առանց նկարների եւ բացիկներ նամակագրության համար