Ծախսի հիմնավորում

Արմեն.

Սիրելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել. ես անհատ ձեռնարկատեր եմ, անցած մեկ ամսվա մեջ ստացել եմ երկու միլիոն դրամ եկամուտ: Եթե ես այդ ամբողջ գումարը կանխիկացնեմ գրասենյակի վերանորոգման համար, ես ինչքա՞ն հարկ պետք է նախապես վճարեմ, և եթե հաշվետվություն ներկայացնելու ժամանակ ներկայացնեմ ՀԴՄ կտրոն, դա բավակա՞ն է ծախս ճանաչելու համար այդ ամբողջ կանխիկացումը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Նարինե

Հարգելի Արմեն, հարցն այդքան էլ հստակ չեք ձևակերպել, և որքան որ հասկացա Ձեր ներկայացրած հարցից` անցած ամսվա ընթացքում 2 մլն դրամ է մուտքագրվել Ձեր կազմակերպության հաշվարկային հաշվին, և հիմա ուզում եք այն կանխիկացնել: Հաշվարկային հաշվից գումարի կանխիկացումը ոչ մի հարկային և այլ հետևանք չի կարող ունենալ: Ինչ վերաբերում է հարկի նախնական վճարմանը, ապա Դուք այն վճարում եք եռամսյակային կտրվածքով ամեն ամսվա շրջանառության 1%-ի չափով, եթե իհարկե ձեր նախորդ տարվա եկամտահարկը չի գերազանցել 500000 դրամը: Իսկ հաշվետվություն ներկայացնելու ժամանակ կանխիկացումը երբեք չի կարող որպես ծախս դիտարկվել: