Սոնա.
Հարգելի Հաշվապահներ, ընկերությունն ունի կայք, որի համար վճարում է դոմեյնի և հոսթինգի գումար: Հոսթինիգ գտնվում է արտասահմանում, և վճարումը արվում է ինտերնետով: Հոսթինգի գումարը հնարավո՞ր է շահութահարկից պակասեցվող ծախս ցույց տալ` հիմք ընդունելով տպված էլեկտրոնային invoice-ը: Կսպասեմ ձեր պատասխանին: Շնորհակալություն:
Այո, կարող եք, եթե առակա է ծախսը հիմնավորող փաստաթուղթ (ոչ ռեզիդենտների դեպքում նաև էլեկտրոնային հաշիվը, եթե առկա են հաշվի վավերապայմանները):
Մերսի:
Իսկ նման փորձ կա՞, թե՞ ուղղակի հաշվապահորեն եք դա ասում:
Տպված էլեկտրոնային invoice-ը շահութահարկից պակասեցվող ծախս ցույց տալու համար անհրաժեշտ է երկկողմանի պայմանագիր վավերացված կնիքով կամ շտամպով,
կամ ինվոյսը պետք է վավերացնեն և փոստով ուղարկեն մինչև տարեկան շահութահարկի հաշվետվությունը հանձնելը: