Ծախսի հիմնավորում

Anushik.

Կատարված գնումների համար ՀԴՄ կտրոնները, որոնք չեն գերազանցում 300 000 դրամը, արդյո՞ք ծախս համարվող փաստափուղթ կարող են հանդասանալ, եթե կտրոնի հակառակ կողմում գնորդը գրի իր ՀՎՀՀ-ն, հասցեն և անվանումը, և ուրիշ ոչինչ չկցե՞լ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Գևորգ

Հարգելի Անուշիկ, կարող եք կցել մի թուղթ, որտեղ նշված լինի գնորդ կազմակերպության ՀՎՀՀ-ն, անվանումը իրավաբանական հասցեն, ապրանքի անվանունը, չ/մ, քանակը, գինը, և գումարը, ապա տնօրենի կողմից ստորագրեք և կնքեք փասթաթուղթը և ամբողջովին կարող եք այդ ծախսը հիմնավորված համարել (ձեր իսկ նշած 300000 չգերազանցելու դեպքում և իհարկե 3000000 ամսվա ընթացքում):

Դավիթ Ասատրյան

Կան դեպքեր, որ չի կարելի: Օրինակ Միլանո խանութից երկու հազար դոլարանոց կոստյում գնելուց տրամադրված ՀԴՄ կտրոնը չի կարելի ծախս ձևակերպել, կամ ասենք մթերային խանութից գնված կոնյակը և այլն: Այսինքն պետք է հիմնավորել, որ այդ գնումը կապված է ձեր հիմնական գործունեության հետ:

Վահե

Հարգելի Անուշիկ, կառավարության 525 որոշման համաձայն գոյություն ունի ՀԴՄ-ին կից փաստաթուղթ: Լրացրեք այդ փաստաթուղթը, վավերացրեք և կցեք ՀԴՄ կտրոնին:

Anushik

Իսկ կապ ունի՞, որ այդ գնումները տարածքի վերանորգման համար են կատարված:

Anushik

Գնել են շինանյութ տարածքի վերանորոգման համար, բայց թե ինչ, ինչ գնով և ինչքան` չգիտեմ, այդ պատճառով կից փաստաթուղթ չեմ կարող գրել: Վերանորոգման համար կատարված գնումները ինչքանո՞վ ծախս կհամարվեն:

Գևորգ

Հարգելի Դավիթ, նախ հարցս ուղղեմ ձեզ, այդ ձեր նշած կոնյակը միթե՞ չի կարելի որպես ներկայացուցչական ծախս ձևակերպել: Իսկ հիմա փորձեմ պատասխանել ձեզ, հարգելի Անուշիկ, նմանապես խնդիր այս պահին կա նաև ինձ մոտ, բայց կարելի է, իմ կարծիքով, անել հետևյալը, եթե այն, ինչ վերանորոգել եք, ձեր ՀՄ-ն է, ապա այդ ծախսը, եթե բավարարում է անհրաժեշտ պայմանին, կարող եք ճանաչել կապիտալացվող` կցելով ՀՄ-ի մնացորդային մասին, և մաշել, եթե չի բավարարում, ապա այն ճանաչել որպես ժամանակաշրջանի ծախս: Իսկ քանակությունը դուք պարտավոր էլ չեք իմանաք, դա ձեզ, իմ կարծիքով, կասի նա, ով գնել է, ինչպես նաև գինը:

Anushik

Շնորհակալություն բոլոր պատասխանների համար: