Ծախսի հիմնավորում

Անահիտ․

Հարգելի հաշվապահներ,
տվյալ փաստաթղթում
նշված ծախսը կարո՞ղ է ներառվել շահութահարկի մեջ։ Բանկային փոխանցումներից պահված գումարները կարո՞ղ են ծախս համարվել։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այո, այդ 36,330.00 դրամ ծախսը կարող է ներառվել շահութահարկի հաշվարկի մեջ։ ՀՕ հոդված 121.
2) վարչական ծախսեր են համարվում, մասնավորապես, կառավարման անձնակազմի աշխատանքի վարձատրության ծախսերը, գործատուի կողմից այդ անձնակազմի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմայի շրջանակներում կատարվող կուտակային վճարները, գործուղումների, նյութական և տրանսպորտային սպասարկման, կառավարման տեխնիկական միջոցների և ոչ արտադրական (ընդհանուր տնտեսական) նշանակության հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումները, այդ հիմնական միջոցների վրա կատարվող ծախսերը, ներկայացուցչական ծախսերը, դատական ծախսերը, աուդիտորական, հաշվապահական, խորհրդատվական և տեղեկատվական ծառայությունների ստացման ծախսերը, կադրերի պատրաստման և վերապատրաստման ծախսերը, աշխատուժի հավաքագրման ծախսերը, գրասենյակային, փոստային, հեռախոսային, հեռագրային և նմանատիպ այլ ծառայությունների ստացման ծախսերը։
61-րդ կետում լրացվում է ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից կատարված այլ ծախսերը։

Անահիտ

Հարգելի Տիգրան, իսկ տարվա վերջին օրով կազմակերպության USD բանկային հաշվի վերագնահատումից առաջացած եկամուտը կարո՞ղ ենք եկամուտ նշել շահութահարկում: Ձևակերպումը՝ դբ 41251 կր 2531 USD 604350

Ալլա

Ոչ, Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար ծախս չեն համարվում՝
6) ակտիվների, այդ թվում՝ արտարժույթի, արտարժույթով արտահայտված այլ ակտիվների, ինչպես նաև բանկային ոսկով և այլ թանկարժեք մետաղներով արտահայտված ակտիվների վերագնահատման բացասական արդյունքը։

Ալլա

1. Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար ծախս չեն համարվում՝
6) ակտիվների, այդ թվում՝ արտարժույթի, արտարժույթով արտահայտված այլ ակտիվների, ինչպես նաև բանկային ոսկով և այլ թանկարժեք մետաղներով արտահայտված ակտիվների վերագնահատման բացասական արդյունքը։
Իսկ Շահութահարկ վճարողի կողմից արտարժույթի վաճառքի գործարքի արդյունքում գործարքն իրականացնող հարկ վճարողի և տվյալ օրվա մինչև ժամը 16:00-ն ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքների բացասական տարբերությունը չի համարվում վերագնահատման արդյունքում առաջացած տարբերություն, և շահութահարկի հաշվարկման նպատակով որպես ծախս նվազեցվում է շահութահարկ վճարողի համախառն եկամուտից։

Անահիտ

Շնորհակալ եմ բոլորից։

Nerses

Արտարժույթի փոփարժեքային տարբերությունից օգուտը կամ վնասը շահութահարկում չեք արտացոլելու։