Անի․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել, ոչ մի կերպ չեմ կարողանում ծախս ձեռք բերել, բեռնափոխադրմամբ եմ զբաղվում, եթե ձեռք չբերեմ՝ մեծ հարկեր եմ մուծելու, հնարավո՞ր է՝ ֆիզ անձով հաշիվներ դուրս գրվի, ու դա համարվի ինձ համար ծախս, խնդրում եմ հուշեք մի բան, ի՞նչ կարելի է անել, կանխավ շնորհակալ եմ:
Իսկ վառելիքի ծախաս չունե՞ք, մեքենաների վերանորոգման ծախսեր, աշխատավարձ, գործուղում, ներկայացուցչություն, կարելի է նաև ֆիզ. անձով ծախսեր….հոսանք, կոմունալներ…
Ֆիզ. անձով որ հաշիվ ստանանք արդյո՞ք դա կհամարվի ծախս:
Ամենամեծ ծախսը բեռնափոխադրողի համար դա վառելիքն է, վարորդների աշխատավարձը, եթե այդ մեքենաները ձերն են, ապա մաշվածքը, իսկ եթե ձերը չեն, ապա վարձավճարը։
Մեքենան ուրիշի անունով է:
Ձևակերպեք պայմանագրով վարձակալություն և վարձավճարը կլինի ձեզ համար ծախս:
Շատ քիչ կլինի, մենք դուրս ենք գրել 14000000 հաշիվ, ուրիշ էլ ի՞նչ տարբերակ օգտագործենք:
Քանի՞ ամսվա մեջ:
Հուլիսից
Հուլիսից մինչև հիմա կազմում է 14 000 000:
Բա հուլիսից մինչև հիմա, ուրիշի անունով մեքենան օգտագործում եք, վառելիք, աշխատավարձ, գործուղում, վերանորոգում, վարձ, վարչական ծախսեր չե՞ք արել։ Ի՞նչ ծախսեր եք ունեցել։
Մենք միկրոյով ենք աշխատել, հետո հաշվառումից դուրս եկանք, մի քանի օրից նորից սկսեցինք աշխատել, բայց չենք տվել հայտարարություն, չիմանալով, որ պետք է հայտարարություն տանք նորից, քանի որ 2021 թվի համար հունվարին տվել էինք ու դարձանք ԱԱՀ վճարող:
Ամեն դեպքում հարկեր վճարելու եք, դա լինի աշխատավարձից, վարձից։ Իսկ ֆիզ. անձով չեք կարող հաշիվ գրեք, որ ձեզ համար ծախս լինի, ֆիզ. անձը պետք է ունենա ՀՎՀՀ, որ կարողանա հաշիվ դուրս գրել։