Մագդա.
Հարգելիներս, խնդրում եմ օգնել լիարժեք ունենալ երաշխիքային սպասարկման ժամկետում կատարված ծախսերի ծախսագրման իրավական հիմքերը: Արդյո՞ք կան նուբ կետեր, որոնց պիտի առավել ուշադիր լինել։ Կանխավ շնորհակալ եմ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Մագդա.
Հարգելիներս, խնդրում եմ օգնել լիարժեք ունենալ երաշխիքային սպասարկման ժամկետում կատարված ծախսերի ծախսագրման իրավական հիմքերը: Արդյո՞ք կան նուբ կետեր, որոնց պիտի առավել ուշադիր լինել։ Կանխավ շնորհակալ եմ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Ինչն է անհասկանալի, այդ ծախսերը կատարվում են սովորական կարգով՝ նյութական ծախս+աշխատանքի ծախս։
Շնորհակալ եմ հարգելի Տիգրան, խնդիրը նրանում է, որ մատակարարման պայմանագրի շրջանակում գնորդին պետք է անհատույց տրամադրվի որոշակի քանակի բաղկացուցիչ մաս՝ առանց սպասելու երաշխիքային դեպքերի ի հայտ գալուն : Այս դեպքում պետք է փաստաթղթային մասով ապահովել հանձնման ընդունման ակտ՝ մանրամասն հղում կկատարեմ պայմանագրի համապատասխան կետին, պետք է դուրս գրեմ հարկային հաշիվ անհատույց նշումով (ճիշտ է գործարքը որակելը ակտիվի անհատույց տրամադրում?):
Ինչ ձևակերպում պետք է տամ?
216-521
521-253
—————–
2.Իմ կողմից անհատույց տրամադրում
711-216 711-ը նվազեցնում եմ:
221-611
221-5243
728-221 113 հոդվածը որքան հասկանում եմ վերաբերում է 728-ին:
728-ը և 611-ը՝ ֆին արդյունք:
Հոդված 113.Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից կատարվող նվազեցումների սահմանափակումները
1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում՝
2) անհատույց տրամադրած ակտիվները, անհատույց կատարված աշխատանքները կամ անհատույց մատուցված ծառայությունները, ներած պարտավորությունները,
Բացի այս, որքանով է տեղին ԱԱՀ-ից ազատման հիմքերը կիրառելը:
Հոդված 64.
Ավելացված արժեքի հարկից ազատված գործարքներն ու գործառնությունները
1. ԱԱՀ-ից ազատելը Օրենսգրքի60-րդ հոդվածով սահմանված ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների ու գործառնությունների հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ չհաշվարկելն է: 2. ԱԱՀ-ից ազատվում են Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հետևյալ գործարքներն ու գործառնությունները. 31) ապրանքի մատակարարման հրապարակային պայմանագրով սահմանված երաշխիքային ժամանակահատվածում տվյալ ապրանքի հետ կապված սպասարկման ծառայությունների անհատույց մատուցումը, այդ ծառայությունների շրջանակներում սահմանված որակին չհամապատասխանող ապրանքների, դրանց լրակազմող տարրերի փոխարինման նպատակով ապրանքի անհատույց մատակարարումը, այն ապրանքների մատակարարումն ու ծառայությունների մատուցումը, որոնց արժեքը ներառված է հրապարակային պայմանագրերի համաձայն մատակարարվող ապրանքների արժեքում: Սույն կետը կարող է կիրառվել այն դեպքում, երբ կնքված պայմանագրի պայմանները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 442-րդ հոդվածով սահմանված հրապարակային պայմանագրերին ներկայացվող պահանջներին: Այն դեպքերում, երբ ապրանքի մատակարարման հրապարակային պայմանագրով նախատեսվում է այլ ապրանքների մատակարարում և (կամ) ծառայությունների մատուցում, ապա հրապարակային պայմանագրով մատակարարվող ապրանքի արժեքում այլ ապրանքների և (կամ) ծառայությունների արժեքը ներառելու փաստը պետք է հիմնավորվի հաշվապահական հաշվառման մեջ կիրառվող սկզբնական հաշվառման փաստաթղթերով և ԱԱՀ վճարողի կողմից հաստատված փաստաթղթերով (հրաման, հաստատված ինքնարժեքի հաշվարկ և այլն)։
Կանխավ շնորհակալ եմ:
Եթե մատակարարման պայմանագրի շրջանակում գնորդին պետք է անհատույց տրամադրվի որոշակի քանակի բաղկացուցիչ մաս՝ առանց սպասելու երաշխիքային դեպքերի ի հայտ գալուն լավ ակնեք գործարքը որակել ոչ թե ակտիվի անհատույց տրամադրում,այլ իրացման ու հիմք կլինի դիտարկել ծախսեր, որ հարկման բազան որոշելիս համախառն եկամտից նվազեցվեն: Ճիշտ է ուզում եք որ դիտվեն որպես զրոյական գործարք,սակայն դրանք մյուս կողմից ձեր ծախսերն են, դրանց դիմաց վճարվել են գումարներ: