Խնդիր նպաստի վերաբերյալ

Angela.

Բարև Ձեզ։ Ուսանող եմ, նոր եմ սովորում հաշվապահական հաշվարում։ Խնդրում եմ օգնել տալ հետևյալ խնդրի հաշվապահական ձևակերպումը․

Աշխատակիցը սեպտեմբեր ամսին 22 օր բացակայել է աշխատանքից, որի համար բերել է ԺԱԹ։ Նախորդ ամիսների համախառն եկամուտը կազմել է 4 400 000 ։ Նա աշխատում է 5 օրյա աշխատանքային շաբաթով։ Որոշել ԺԱն-ի գումարը և տալ հաշվապահական ձևակերպում։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Ելակետային տվյալները թերի են գրված, ԺԱԹը հաշվելու համար պետք է գրել աշխատողի միջին աշխատավարձը որքան է կամ այդ 4400000-ը քանի ամսվա հաշվով է,այսինքն 12 ամիս արդեն աշխատել է թե պակաս:

Angela

12 ամիս աշխատել է։ Ամսական եկամուտը կազմում է 366000

Tigran

Եթե ընդունում ենք դա միջինն է,ուրեմն 366000*0,80=292800/21օր կլինի օրականը 13943, եթե 22 օրացույցային օր է բացակայել,որի մեջ կա 16 աշխ.օր,բյուլետենի գումարը կկազմի 13943*16 կլինի 223086, ներկայում կամ այս տարի դրանից էլ պահվում է եկամտային հարկ 21 տոկոս,զուտ վճարելիքը կկազմի 223086/100*79 կամ 176238 դրամ:
հաշվեգրումը՝ դտ 527 կտ 525, վճարումը՝ դտ 525 կտ 252/251,

Angela

Շնորհակալություն

Alen

Կներեք մեկ հարց՝ ինչու՞ ենք սկզբից 366000֊ը բազմապատկում 0,80֊ի։

Ալլա

Դտ 525 կտ 527 Աշխատակիցներին վճարված կամ վճարման ենթակա անաշխատունակության կամ այլ սոցիալական նպաստների արտացոլում: