Խմորեղենի արտադրությունը կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրություն

Սեդա.

Բարև ձեզ: Ցանկանում եմ գրանցվել որպես Ա/Ձ և արտադրել խմորեղեն: Կարո՞ղ եմ արդյոք համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Այո, խմորեղենի արտադրությամբ զբաղվելով կարող եք համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ՝ 10.71.2: Դրա համար որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին պետք է ներկայացնեք հարկային մարմնի հաստատած ձևով` միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն: Կարող եք զանգել 099455932:

Լիլիթ

Այո, իհարկե կարող եք:

Ալլա

Բայց եթե այդ նույն խմորեղենի տեղում սպառում չեք իրականացնում, այսինքն՝ չունեք հանրային սննդին բնորոշ պայմաններ:

Սեդա

Շնորհակալ եմ արձագանքելու համար:

Սիմոն

Իսկ եթե խմորեղեն եմ արտադրում և մատակարարու՞մ եմ այլ խանութներին իմ արտադրանքը (ինքս չեմ վաճառում)։
Եվս մեկ հարց էլ. եթե միկրոձեռնարկատիրությամբ եմ աշխատելու և մատակարարելու, ապա ինվոյսինգո՞վ եմ ֆակտուրան գրում:

Տիգրան

Սիմոն, այո, ինվոյսինգով, հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու պարտավորությունը հարկման ռեժիմի հետ կապ չունի, այն ընդհանուր է: Եթե 24 միլիոնի շեմի խնդիր չունեք, ապա կարող եք գործել միկրոձեռնարկատիրության ռեժիմում և մատակարարել խանութներին:

Սիմոն

Շնորհակալ եմ, հարգելի Տիգրան։