Արթուր․
Բարև ձեզ։ ԱՁ-ն գործելու է մարզում, փոքրիկ խանութ է լինելու և նաև արագ սննդի կետ՝ քաբաբ, խաչապուրի և նման բաներ տեղում պատրաստելու և վաճառելու նպատակով։ Խնդրում եմ հուշել՝ փաստաթղթային սննդի տեսչության հետ կապված կամ թաղապետարանի, և հարկային հարցերս որտեղի՞ց է ճիշտ սկսել։
պետռեգիստրում գրանցում որևէ կարգավիճակով, հարկային համակարգի ընտրում,սննդի անվտանգության ծառայությունում էլ. գրանցում, համայնքապետարանից թույլտվություն եթե բացօթյա վաճառքի հարց կա,
Շնորհակյալ եմ պատասխանելու համար, իսկ եթե նաև խանութ է, անհրաժեշտություն կա՞ ինձ թվում է ՀԴՄ-ն երկու սեգմենտով բաժանել, հանրային սնունդ և առևտուր։
այո ՀԴՄ-ն երկու հատ պետք է լինի, նույն կերպ և շրջհարկի հաշվետվությունում ներկայացվի
Այսինքն երկու առանձին ՀԴՄ-Ը, չունեն նոր հդմ-ները հնարավորություններ որ հենց իր մեջ առանձնացվի, էնպես որ հանրային սննդի մասով գրվի ինչ ապրանք է իսկ առևտրի դեպքում չէ։
չէ, դրանց հաշվառումներն էլ պիտի առանձնացված վարվեն,
Բարև Ձեզ։ Անհրաժեշտ է պետ․ ռեգիստրում գրանցվելուց հետո ընտրել հարկային դաշտը։ Կարծում եմ՝ ճիշտ կլինի ընտրել շրջանառության հարկը։ Կարող եք աշխատել 1 ՀԴՄ-ով՝ առանձին բաժիններով առևտրի և հանրային սննդի համար։ Համապատասխան կարգավորումները կտա ՀԴՄ սպասարկման աշխատակիցը։
Շնորհակալ եմ պատասխանելու համար։ Ես օրենքով նայում եմ, որ հանրային սնունդը ևս կարող է աշխատել միկրոյի դաշտում, եթե այն գտնվու՞մ է մարզում։