Arpine.
Բարև ձեզ, հարցս հետևյալն է. խանութը ցանկանում է ետ վերադարձնել ժամկետանց ապրանքը, կազմակերպությունը առանց հաշիվ-ապրանքագրի ետ չի ընդունում, կարո՞ղ եմ էլեկտրոնային հաշիվ վավերագիր կազմել` մեջը նշելով ետ վերադարձ, ու եթե կարելի է` նշեք օրենքի որ կետի հիման վրա:
Բարև Ձեզ, Արփինե: Պետք է դուրս գրեք ճշգրտող հաշիվ համաձայն N 1504-Ն որոշման: Ճշգրտող հաշվում նշում եք, թե որ հաշիվն եք ճշգրտում և “Նվազեցում” նշումն եք կատարում:
Հարգելի Արմինե, ինձ են մատակարարել, հիմա չեն վերցնում իրենց ժամկետանց ապրանքը: Ասում են` ետ վերադարձի հաշիվ տվեք, բայց օրենքում նշված է` ով որ հաշիվը դուրս է գրել, նա էլ պետք է ճշգրտում տա: Միգուցե ես սխալ եմ հասկանում: