Խանութը հունվարի 11-ից սկսել է աշխատել…

Ani.

Բարև ձեզ, ես մի հարց ունեմ, խանութ հունվարի 11-ից սկսել է աշծատել, ես վիճ. վարչություն, աշխատանքային տեսչություն և սոց. ապ. պետական հիմնադրամներում ինչ հաշվետվություններ պետք է տամ, և կարող եք ինձ օգնել` խանութի հաշվապահությունը Excel-ով ինչպես սկսեմ, ինչպես գրանցեմ, ինչպիսի աղյուսակ սարքեմ, չեմ կարողանում պատկերացնեմ, թե ինչ տեսք պետք է ունենա իմ ֆայլը, դեբետ-կրեդիտ պետք է գրեմ, թե ոնց???
Pease, HELP!!!!!

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Art

Հարգելի Անի,
Ձեր թվարկած ինստանցիաներում պետք է նախ գրանցվեք, բացի աշխատանքային տեսչության ` այնտեղ հաշվետվություն կներկայացնեք մյուս տարի:
Ինչ վերաբերում է ծրագրին, պարտադիր չէ, Excel-ով աշխատեք, կարող եք այցելել “Հայկական Ծրագրերի” կայքն – armsoft.am: Նրանք նույնիսկ “Հաշվետար” փաթեթ ունեն, որն անվճար է:
Սակայն ամեն դեպքում, միգուցե հետագա խնդիրներից խուսափելու համար դիմեք մասնագետի:

Լյուդմիլա

Հարգելի Անի,
Կարող եմ վարել Ձեր հաշվապահությունը մատչելի գնով ազատ գրաֆիկով
091 010162 Lյուդմիլա

Ernest

Վիճ. վարչության հաշվետվություն պետք չէ ներկայացնել,քանի որ դա ներկայացվում է նախորդող ժամանակաշրջանների համար,հետո էլ պետք չի ինքնակամ հայտնվել վիճ.-ի ձեռքը,աշխ. տեսչության հաշվետվությունը կներկայացվի 2010-ի համար մինչև 01.03.2011.Աշխատողներ ընդունելու դեպքում պետք է յուրաքանչյուր աշխատողի համար սոց.-ում անհատաան հաշվի հայտ և ստաժ ներկայացնել:
Մանրածախ առևտրում ամենաբարդըապրանքային շարժին հետևելն է ,իսկ excel-ում ամեն մի գործառնություն կարելի է գրանցել ժամանակին,որ չկուտակվի:
Գործերին հաջողություն !!!

Ani

Հարգելի Լյուդմիլա, դուք սխալ եք ինձ հասկացել, ես սկսնակ հաշվապահ եմ և բնականաբար ինքս պետք է վարեմ հաշվապահությւոնը

Լյուդմիլա

Հարգելի Անի,
Շնորակալություն պատասխանի համար:
excel-ով իհարկե հնարավոր է վարել հաշվապահություն,սակայն նախնտրելի է ART ի տվաց խորհուրդը վերևվում
«Կարող եք այցելել “Հայկական Ծրագրերի” կայքն – armsoft.am: Նրանք նույնիսկ “Հաշվետար” փաթեթ ունեն, որն անվճար է:» դա ավելի հարմար է քան excel և կտիրապետեք “Հայկական Ծրագրերի” փաթեթին որը լայն տարածում ունի

Ani

Բոլորիդ շատ շնորհակալ եմ խորհուրդների համար, ինձ շատ օգնեցիք.