Խախտվել է գրանցման հայտ ներկայացնելու 3-օրյա ժամկետը

Մարինե.

Բարև ձեզ: Աշխատողին ազատել եմ 02.08.2019թ., սակայն գրանցման հայտ ներկայացրել եմ 06.08.2019թ. մինչև ժամը 14.00: Խնդրում եմ, ասեք՝ դա տուգանքի պատճառ կարո՞ղ է լինել: Ստացվում է, որ խախտել եմ 3-օրյա ժամկետը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Նարինե

Կարծում եմ, որ ոչ, քանի որ 3-օրյա ժամկետը վերաբերում է աշխատանքային օրերին:

Մարինե

Հղում կա՞:

Մարինե

Շնորհակալ եմ շատ:

Անահիտ

Համաձայն ՀՕ-247-Ն 10-րդ հոդվածի 4-րդ մասի՝ վարձու աշխատողին աշխատանքից ազատելու դեպքում գործատուները գրանցման հայտը ներկայացնում են ոչ ուշ, քան հանգամանքն առաջանալու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը։ Ձեր դեպքում ժամկետ չեք խախտել:

Մարինե

Շատ շնորհակալ եմ, Անահիտ ջան, oրենքին հղում տալու և մեկնաբանելու համար:

Դավիթ Այվազյան

Եռօրյա, բայց աշխատանքային օրերի դեպքում կարող է տուգանք գալ։ Ձեր դեպքում ոչ մի տուգանք չի գա:

Արա

Տվյալ դեպքում տուգանք նախատեսված չէ, տուգանք կիրառվում է ոչ թե աշխատանքից ազատելու ժամանակ գրանցման հայտի ուշացումով պայմանավորված, այլ աշխատանքի ընդունելուց գրանցման հայտի ուշացումով:

Վեներա

Օրենքով որևէ տուգանքի կիրառում նախատեսված չէ աշխատողին սահմանված ժամկետից ուշ ազատելու դեպքում:

Ամալյա

Ներեցեք, այսինքն՝ եթե աշխատանքից ազատման դեպքում եռօրյա ժամկետից ուշ են հայտ ներկայացնում, ոչ մի պարտավորություն չի՞ առաջանում։