Լրացուցիչ պարտականությունների ձևակերպում

Սոֆյա․

Հարգելի հաշվապահներ, գրանտային ծրագրի շրջանակներում միկրոձեռնարկատիրական գործունեություն ծավալող ՍՊԸ-ի տնօրենը պետք է կատարի նաև գրաֆիկական դիզայնի աշխատանք: Ինչպե՞ս պետք է շարադրել այդ մասին աշխատանքային պայմանագրի մեջ: Կարելի՞ է մեկ պայմանագրի մեջ ներառել երկու գործառույթ տնօրեն և գրաֆիկական դիզայներ, թե՞ դա խախտում է։ Այդ դեպքում ինչպե՞ս վարվել: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

հաշվի առեք որ միկրոձեռնարկատիրական գործունեություն ծավալող ՍՊԸ-ն ըստ օրենքի չի կարող կատարել գրաֆիկական դիզայնի աշխատանքներ,եթե դա ՍՊԸ-ին եկամուտ բերող գործունեություն է, ավելի լավ կանեք անցնեք շրջհարկի այս 5-6 ամսվա հաշվով,

Սոֆյա

Այդ դեպքում,ո՞ր ամսաթվով ճիշտ կլինի ուղարկել շրջհարկի հաշվետվությւնը։Հուլիսի մեկով ուղարկելու դեպքում խնդիր կառաջանա։

Tigran

կարծում եմ խնդիր չի առաջանա որ հուլիսի 1-ով ներկայացնեք շրջհարկի հայտարարությունը կամ 01.08-ով ներկայացրեք,

Nerses

Այո, միկրոյով չի կարող աշխատել։

Գայանե

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Հոդված 267.Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները
5. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել`
2) խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական, ինժեներական, գովազդային, դիզայներական, մարկետինգային, թարգմանչական, փորձագիտական, բժշկական, ատամնատեխնիկական ծառայություններ, տեղեկատվության մշակման (այդ թվում՝ տեղեկատվության հավաքման ու ընդհանրացման) և փոխանցման (հաղորդման), գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական և փորձարարական-տեխնոլոգիական (տեխնոլոգիական) աշխատանքներ կատարողները, Երևան քաղաքի վարչական սահմաններում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողները (բացառությամբ Օրենսգրքի հավելված 3-ով նախատեսված՝ զբոսաշրջային տների միջոցով մատուցվող՝ հյուրանոցային ծառայությունների հետ անմիջականորեն կապված՝ հանրային սննդի (նախաճաշ, ճաշ, ընթրիք) ոլորտի գործունեության), ինչպես նաև սույն ենթակետում նշված աշխատանքներին կամ ծառայություններին համանման այլ աշխատանքներ կատարողները կամ ծառայություններ մատուցողները.