Accountant.am

Hapet.

Համաձայն 12 հունիս 2024թ “Հարկային օրենսգրում փոփոխություններ կատարելու մասին” ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման գործունեությունը չի կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Արդյո՞ք ավտոմեքենաների ինքնուրույն լվացման կետերը (լվա ինքդ), որտեղ ավտոմեքենաները լվացվում են ոչ հարկ վճարողի կողմից, ներառվում են “Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում” տնտեսական գործունեության դասակարգման G 45.2 խմբի մեջ, մասնավորապես G 45.20.4 ՝ Ավտոմեքենաների լվացում, փայլեցում, ներկում և այլ համանման ծառայություններ, ենթախմբի մեջ: Հարկ եմ համարում նշել, որ ավտոմեքենաների ինքնուրույն լվացման կետերում ինքնուրույն լվացվում են նաև այլ իրեր և առարկաներ (գորգեր, կենցաղային իրեր, հեծանիվներ և այլն), որոց մասով կարող է կիրառվել նաև տնտեսական գործունեության այլ դասակարգիչ:

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

կարող են դիտել համանման գործնեություն

Hapet

96.09.0
Այլ ծառայությունների մատուցում, չներառված ուրիշ խմբավորումներում Այս ենթադասը ներառում է – աստղագուշակների, ոգեմիջնորդների ծառայություններ – սոցիալական ծառայություններ, ինչպիսիք են, օրինակ ուղեկցորդների կամ ուղեկցող պահակախմբի տրամադրում, ծանոթության ծառայությունների, ամուսնության բյուրոների գործունեություն – ընտանի կենդանիների խնամքի ծառայություններ, ինչպես օրինակ կերակրում, մորթու խնամում, տիրոջ բացակայության դեպքում հսկում, վարժեցում – ծագումնաբանական հետազոտություններով զբաղվող կազմակերպությունների ծառայություններ – մարմնի դաջման (տատու) և դակման (պիրսինգ) ծառայություններ – կոշիկ մաքրողների, բեռնակիրների, մեքենաների կայանմամբ զբաղվող անձնակազմի և այլ ծառայություններ – մետաղադրամի միջոցով գործարկվող լուսանկարչական ավտոմատների, կշեռքների, ճնշման չափման սարքվածքների, պահախցերի և այլ ինքնասպասարկման ավտոմատների ծառայություններ Բացառվում է գյուղատնտեսական կենդանիների անասնաբուժական ծառայությունները, տես 75.00- մետաղադրամի միջոցով գործարկվող լվացքի մեքենաների շահագործումը, տես 96.01- մետաղադրամի միջոցով գործարկվող դրամախաղային մեքենաների շահագործումը, տես 92.00 : Սա ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թ. սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանն է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳԻՉ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 372-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Last edited 2 ամիս առաջ by Hapet