Գագիկ․
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։ Ցանկանում եմ գնել հողակտոր և կառուցել «Լվա ինքդ» ավտոլվացման կետ։ Կխնդրեմ հնարավորինս մանրամասնել այս գործունեության ոլորտը, հարկումներ, կառուցման օրենսդրական պահանջները և այլն, կամ տրամադրել հղումը համապատասխան օրենքին։ Կանխավ շնորհակալ եմ։
Այս գործունեությունը ունի տարբեր փուլեր՝
1.բիզնես/ներդրումային պլանի փուլ,
2.հողի գնում և պետ. գրանցում,
3.նախագծում,
4.շինթույլտվության ստացում համայնքից,
5.շինարարության կազմակերպում և իրականացում, ավարտական ակտ համայնքից,
6.գործունեության սկիզբ: Հարկման ռեժիմը կախված է նաև, թե Ա/Ձ եք, թե ՍՊԸ, կոոպերատիվ և այլն: 2020թ.-ից այն կամ գործելու է շրջ. հարկի ռեժիմում՝ շեմը մինչև 115 մլն դրամ, կամ շահութահարկի ու ԱԱՀ-ի ռեժիմում: Այս գործունեությունը միկրոբիզնեսի ռեժիմի տակ չի գտնվելու:
Ամեն կետ ունի իր մանրամասները:
Իսկ ո՞ր կատեգորիայի հող պետք է գնեմ, որ թույլ տան կառուցեմ, ի՞նչ նորմեր պետք է պահպանվեն կառուցելիս (բաց տարածքի վրա, առանց պատերի), ո՞ւր դիմեմ նախագիծ կազմելու համար, սկզբում շին. թույլտվություն ստանամ, հետո նախագիծ կազմե՞մ: Շնորհակալ եմ:
Հողի կատեգորիան՝ կամ բնակավայրերի, կամ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, նախագծողները ավելի լավ գիտեն, որպեսզի հողի կատեգորիայի փոփոխման հարց չլինի, նախագիծ կազմելու համար դիմում եք նախագծային գործունեություն իրականացնող կազմակերպության, կարող եմ Ձեզ օգնել, ունեմ ծանոթ լիցենզավորված անձ: Շին. թույլտվության մասին՝ երևի սկզբում նախագիծը կազմեք և դիմեք, նախագծողները ավելի լավ կասեն: Ես տնտեսական/հարկային մասով կարող եմ ավելին ասել, արձագանքեցի, որովհետև զբաղվել եմ շին. աշխատանքներով և պատկերացում ունեմ ոլորտից, եթե լիցենզիայով շին. կազմակերպության կարիք լինի, ասեք, եթե կցանկանաք, կարող ենք հանդիպել, եթե ոչ՝ խնդիր չկա:
Շատ շնորհակալ եմ, կխնդրեմ թողնեք կոնտակտներ:
077455932