Արմինե.
Ա/Ձ-ն զբաղվում է դեղորյաքի վաճառքով, վճարվել է 50 000 լիցենզիայի համար պետ. տուրք, վճարումը որպես գերավճար արտացոլված է միասնական հաշվում, ես ինչ ո՞ր հաշվետվություն պետք է հանձնեմ, որպեսզի փակվի այդ գումարը:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արմինե.
Ա/Ձ-ն զբաղվում է դեղորյաքի վաճառքով, վճարվել է 50 000 լիցենզիայի համար պետ. տուրք, վճարումը որպես գերավճար արտացոլված է միասնական հաշվում, ես ինչ ո՞ր հաշվետվություն պետք է հանձնեմ, որպեսզի փակվի այդ գումարը:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
ՀՎՍՎ բաժնի պետի անունով պետք է գրություն ներկայացնեք այն մասին, որ …. հասցեում իրականացնում եք լիցենզավորման ենթակա գործունեություն՝ կցելով լիզենզիայի պատճենը:
Ինձ թվում է երրորդ անձնանց կողմից (տվյալ դեպքում՝ լիցենզավորման գործակալության) տվյալների փոխանակման արդյունքում, Ձեր կանխավճարը կմարվի լիցենզիայի տարին լրանալուն պես։
Դուք ըստ երևույթին սխալ հաշվի եք փոխանցել, որ միասնական հաշվում գերավճար է առաջացել։ Ճշտեք՝ ի՞նչ հաշվին պետք է փոխանցեք։
Ձեր գումարը կմարվի, ոչ մի հաշվետվություն պետք չէ: Պետ. տուրքի հաշվեհամարները այլ են, պետք է համապատասխան հաշվին վճարեիք:
Դեղատնային գործունեություն իրականացնելու դեպքում պետք է վճարեք տվյալ գանձապետական հաշվեհամարին` 900005016648:
Բարև Ձեզ: Փոխանցումը կատարված է ճիշտ հաշվի համարով, այն է՝ 900005016648: Ուղղակի հիմա այդ 50 000-ը երևում է հարկային պարտավորությունների ԱՀՔ քաղվածք բաժնի դեբետային բաժնում, երևի լիցենզիա՞ն, կամ ինչ որ բան պե՞տք է ներկայացնեմ հարկային սպասարկման բաժին: