Լիզինգով ձեռքբերված ՀՄ

Նարեկ․

Կազմակերպությունը լիզինգի պայմանագրով ձեռք է բերել ՀՄ, որի համար նախատեսված տոկոսային ծախսերը ամբողջությամբ սուբսիդավորվում է պետության կողմից։ Կազմակերպությունը ամեն ամիս ստանում է հաշվարկայն փաստաթուղթ, որում առանձնացված են վարձավճարն ու տոկոսագումարը։ Հարցս հետևյալն է․ արդյո՞ք սուբսիդավորվող տոկոսագումարները պետք է համարել որպես եկամուտ շահութահարկի հաշվարկում, և եթե հնարավոր է՝ պարզ օրինակի վրա ցույց տվեք նաև ձևակերպումները, սկսած ակտիվի ճանաչումից մինչև վարձավճարի վճարում և տոկոսի սուբսիդավորում։ կանխավ շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

 Օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ հաշվառման հաշվեգրման մեթոդի կիրառության շրջանակներում եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված, եթե համապատասխան գումարը ենթակա է շահութահարկ վճարողին (բացառությամբ առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի) անվերապահ վճարման (հատուցման), կամ շահութահարկ վճարողը (բացառությամբ առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի) կատարել է գործարքից կամ պայմանագրից բխող պարտավորությունները, եթե նույնիսկ այդ իրավունքի բավարարման պահը հետաձգվել է, կամ վճարումներն իրականացվում են մաս-մաս: Մասնավորապես՝
3) տոկոսների (այդ թվում` լիզինգի (տարատեսակների) պայմանագրերի շրջանակներում հաշվարկվող տոկոսի գումարների) տեսքով եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված պարտքի ժամկետը լրանալու պահից: Եթե պարտքի ժամկետը ներառում է մի քանի հաշվետու ժամանակաշրջան, ապա պարտքին վերաբերող տոկոսների տեսքով եկամուտները հաշվեգրվում են այդ հաշվետու ժամանակաշրջաններին համապատասխան.
այո սուբսիդավորվող տոկոսագումարները պետք է համարել որպես եկամուտ շահութահարկի հաշվարկում,

Նարեկ

Շնորհակալ եմ պատասխանի համար, իսկ հարցիս երկրորդ մասի համար, այսինքն՝ թղթակցության, ինչպե՞ս կարելի է ամբողջը ձևակերպել, օրինակ՝ 1000 միավոր ՀՄ արժեքի, 100 միավոր ամսական վարձավճարի և 50 միավոր սուբսիդավորվող տոկոսի օրինակով։

Tigran

Սուբսիդավորվող տոկոսի օրինակով դտ 628 կտ 541, ՀՄ արժեքի, 100 միավոր ամսական վարձավճարի դտ 119 կտ 413, դտ 413 կտ 252։

Նարեկ

Իսկ տոկոսների մասով չպե՞տք է թղթակցություն նաև 413 “Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք համախառն գումարներ” հաշվի հետ, չէ՞ որ կա հաշիվ ապրանքագիր նաև տոկոսի մասով, չնայած որ այն փոխհատուցվում է։

Tigran

դտ 119 կտ 413, տոկոսները նկատի առ։ Այո, հետո մեկ է հատուցում են։

Նարեկ

Եվ մեկ հարց ևս․ ՀՄ մաշվածությունը հաշվում է լիզինգառու կազմակերպությունը և նվազեցնում շահութահարկի հաշվարկում, ճի՞շտ եմ։

Tigran

Կարծեմ՝ այո, համապատասխան ստանդարտում գրված է, կայքի “Նյութեր” մասում կան ստանդարտները։

Ալլա

Լիզինգառուն է կատարում մաշվածքի հաշվարկը և նվազեցնում։