Նելլի․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե կազմակերպության բեռնատար մեքենան վթարի է ենթարկվել՝ լիզինգով վերցված, ապահովագրությունը փոխատուցել է և մեքենան վերանորոգվել է։ Էս դեպքում էլ՞ վերանորոգման գումարը պետք դիտարկել կապիտալ բնույթի ծախս ու ավելացնել հաշվեկշռային արժեքին։ Շնորհակալություն։
Դա կախված է վերանորոգման գումարի/ծախսերի չափից.որպեսզի համարվի կապիտալ ծախս.
Հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի վրա կատարված ծախսը համարվում է կապիտալ բնույթի ծախս, եթե այն գերազանցում է տվյալ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի սկզբնական արժեքի (օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքում
վերագնահատված արժեքի), հինգ տոկոսը, կամ եթե հարկային տարվա ընթացքում հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի վրա կատարված՝ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի սկզբնական արժեքի (օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքում
վերագնահատված արժեքի) հինգ տոկոսը չգերազանցող առանձին ծախսերի հանրագումարը գերազանցում է տվյալ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի սկզբնական արժեքի (օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքումվերագնահատված արժեքի) 15 տոկոսը
այդ չափը գերազանցող մասով:Կարծում եմ՝ այո։
ՀՕ Հոդված 121.Ծախսերի առանձին տեսակների հաշվառման առանձնահատկությունները
3. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են՝
1) հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների (այդ թվում՝ գործառնական վարձակալությամբ կամ լիզինգով (տարատեսակներով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված) վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը` սույն կետի «ա»-«գ» ենթակետերով սահմանված կարգով:
Հարգելի Աննա, ստացվում ա փոխհատուցման գումարը եկամուտ ճանաչե՞մ, ծախսը մի քանի տարվա ընթացքում, հետաքրքիր ա տենց ճիշտ կլինի՞, ուղղակի գումարը մեծ ա։
Վաաայ կներեք Ալլա ջան, գրել եմ Աննա
Ստացվում է այդպես։