Լիզինգի ձևակերպումներ

Քրիստինե․

Բարև Ձեզ: Մեր ՍՊԸ լիզինգով մեքենա է ձեռք բերել, ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ է անհրաժեշտ կատարել: Քանի որ մեքենայի սեփականության իրավունքը լիզինգ տրամադրող ընկերությանն է, ես չեմ կարող չէ՞ այն որպես հիմնական միջոց դիտել: Լիզինգի մարելու համար ամսական արված վճարումները, ապահովագրական վճարները, գույքահարկը ծախսերի մեջ կարո՞ղ եմ ներառել: Նշեմ, որ մեր ընկերությունը ԱԱՀ վճարող է: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

դտ 119 կտ 413,
Ֆինանսական վարձակալության գծով վճարվելիք գումարների ճանաչման, չափման և գնահատման մոտեցումները նկարագրված են «Վարձակալություն» ՀՀՄՍ 17-ում:

Արմեն

Հիմնական միջոցը ստանալիս ձևակերպում եք 119 «Ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցներ» հաշվով, լիզինգի գծով վճարված տոկոսները, ապահովագրությունը,գույքահարկը և ամորտիզացիան կարող եք ներառել ծախսերի մեջ: Ձևակերպումները կարծում եմ այսպես՝
Դտ 119 Կտ 413 լիզինգով վերցնելը
Դտ 712,713,714 Կտ 121 մաշվածություն
Դտ 413 Կտ 252,253 լիզինգատուին կատարվող վճարումը
Դտ 111 Կտ 119 սեփականության իրավունքը անցավ լիզինգառուին
Դտ 121 Կտ 112 սեփականության իրավունքի անցումից հետո մաշվածքի տեղափոխում: