Լիազորի գրանցում

Գուրգեն.

Ինչպե՞ս գրանցվել որպես լիազոր, քայլերը կասե՞ք: “Էլեկտրոնային պայմանագրի կնքում” բաժնում ի՞նչ պայմանագիր պետք է ներբեռնեմ, ԱՁ եմ: Ընտրեք ֆայլը՝ ի՞նչ file և որտեղի՞ց ներբեռնեմ:
Taxservice.am որպես օգտվող մուտք չեմ կարող գործել, որպես լիազոր կարող եմ, կարո՞ղ եք օգնել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Զոյա

Հարգելի Գուրգեն, մուտք գործեք լիազորի բաժին, այնուհետև օգտվողի բաժին և լրացրեք օգտվողի տվյալները, հետո ակտիվացրեք օգտվողին:

Լիլիթ

Բարև Ձեզ: Լիազոր գրանցվելու համար մուտք գործեք լիազորի գրասենյակ, և սեղմեք “նոր օգտվող”-ի վրա: Լրացրեք բոլոր պահանջվող բաժինները և պահպանեք: Այնուհետև, Ձեր էլ. հասցեին հղում կգա, որտեղ նշված է նոր օգտվողի համար ծածկանուն և գաղտնաբառ, սեղմեք այդ հղումի վրա և մուտք գործեք նոր ծածկանունով և գաղտնաբառով: Մուտք գործելուց հետո բանալիի նկարի վրա սեղմեք և պտիչկաներով ակտիվացրեք այն բաժինների գործողությունները, որոնք պետք են Ձեզ, յուրաքանչյուր բաժնի վերջում սեղմելով պահպանել կոճակը:

Tigran

Առաջինը Ներկայացնել հայտ,հետո մտնում եք ձեր մեյլը որը նշել եք ու ստացված հաղորդագությունները հաստատելուց հետո հերթով գնում եք առաջ,,2 կտա պայմանագրի ֆայլը կստորագրեք կկցեք,հետո արդեն լիազորի կոդը կուղարկվի ձեր մեյլին ու մտնեք,ու այնտեղ օգտվողին կգրանցեք ու էլի կոդ է տալու:

Մարիաննա

Բարև ձեզ, իսկ ինչու՞ պայմանագիրը չի տալիս, երբ որ սեղմում եմ ներբեռնել պայմանագիրը։ Կարո՞ղ է ոչ աշխատանքային օր և ժամ է։

Արա

Որպես լիազոր գրանցվելու համար պիտի գնաք հարկային, այնտեղ Ձեզ կտրամադրեն բլանկի ձեւանմուշ, որտեղ կլրացնեք Ձեր էլեկտրոնային փոստը, ու հարկայինից Ձեզ կուղարկեն Ձեր լիազորի ծածկանունը ու գաղտնաբառը: