Գայանե.
Հարգելի հաշվապահներ, լիազորի առցանց գրանցվելիս գրում է փաստաթուղթը սխալ է, սակայն սխալ ոչինչ չկա: Ի՞նչը կարող է պատճառ լինել, ամեն բան ճիշտ եմ լրացնում:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Գայանե.
Հարգելի հաշվապահներ, լիազորի առցանց գրանցվելիս գրում է փաստաթուղթը սխալ է, սակայն սխալ ոչինչ չկա: Ի՞նչը կարող է պատճառ լինել, ամեն բան ճիշտ եմ լրացնում:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Ստորագրությունն ակտի՞վ է:
Հնարավոր է՝ համակարգի խնդիր լինի:
Փաստաթղթի տեսակը ճի՞շտ եք նշել, վավերականության ժամկետի խնդիր չկա՞, բրաուզերը կարող է իրենց նշածները չեն:
Տիգարան ջան, ո՞նց ընտրեմ իրենց նշված բրաուզերը։
Այո, Մարինե ջան, ակտիվ է։ Տիգրան ջան, իսկ ո՞նց եմ ընտրում փատաթղթի տեսակը և մոզիլայով եմ փորձել, և գուգլով։
Մոզիլայի ու գուգլ խրոմով մտնելու դեպքում բրաուզերի խնդիր չի լինում: Փաստաթղթի տեսակը ինքը ցանկով բերում է, պետք է ճիշտը նշել, մի հատ էլի ստուգեք: Եթե այլ խնդիր չկա, ապա սպասեք մինչև վաղը համակարգին իդենտիֆիկացիա լինի, կամ էլ ակտիվացնել կոճակը չեք ակտիվացրել, կամ ակտիվացնելու հղումը Ձեր մեյլից չեք ակտիվացրել, նայեք, որ տարբերակն է:
Ստուգեք լիազորի անձնագրային տվյալների ճշտությունը։
Էջը նկարեք, տեսնենք ի՞նչն է պատճառը։
Լրացրած տվյալները կրկին նայեք քայլ առ քայլ։
Եթե էլեկտրոնային ստորագրությունը ակտիվ է, ապա նորից նայեք տվյալները հնարավոր է, ինչ որ սխալ թիվ լինեք գրած։
Ստուգեք Ձեր կողմից ստորագրվող անձի էլ․ ստորագրությունը։
Նույնականացման քարտի փոխարեն ընտրեք անձնագիր, լրացրեք անձնագրային տվյալները կստացվի: