Ռուզաննա.
Բարև ձեզ։ Խնդրում եմ պատասխանել. իր հաշվին արձակուրդը օրացուցայի՞ն օրով է, թե՞ աշխատանքային օրով է նշվում։ ՀՀ աշխատանքային օրենսգրքում գրված է, որ տարվա կտրվածքով հասնում է մինչև 60 օր։ Այսինքն՝ օրացուցայի՞ն օրով պետք է հաշվել։ Կանխավ շնորհակալ եմ։
Բարև Ձեզ։ Աշխատողին մեկ տարվա ընթացքում հատկացվում է 60 օրացուցային օր չվճարվող արձակուրդ։
Այո, պիտի հաշվեք օրացուցային օրով՝ 60 օր։
Այո, օրացուցային օրերով պետք է հաշվեք։
Խոսքը 60 օրացուցային օրվա մասին է։
Մեկ տարվա ընթացքում կողմերի համաձայնությամբ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կարող են սահմանել չվճարվող արձակուրդ. 60 օրացույցային օր,իսկ հանրային պաշտոն զբաղեցնողներին՝ ոչ ավելի,քան 30 օրացույցային օր:
Այո, օրացույցային օրով է հաշվարկվում:
Չվճարվող արձակուրդը հաշվվում է 60 օրացույցային օրոով ամբողջ տարվա համար: