Նարինե․
Բարև ձեզ, հարգելիներս, աշխատողին ցանկանում եմ ազատել (դիմում չի գրել) 113 հոդվածի 2 մասով (ծանուցումն էլ չի ստորագրել) և արձակման նպաստ վճարել 1 ամսվա, խնդրում եմ ասել՝ իրավական ակտի ձևակերպումը ինչպե՞ս գրել, որ ո՛չ թավան վառվի, ո՛չ էլ ձվածեղը։
Կայքի փաստաթղթեր մասում կա ազատման հրամանի օրինակ, սակայն դեպքի մանրամասները Դուք ավելի լավ գիտեք, ըստ դրա ձևակերպեք:
Եթե դուք պատրաստվում եք աշխատողին ազատել Հհ ԱՕ 113 հոդվածի 2 մասով, ապա պետք է հրամանագրեք՝ հիմնավորելով կրճատման փաստը և արձակման նպաստ վճարեք։ Իսկ ինչ վերաբերում է ծանուցմանը՝ սպասեք ժամկետը ավարտվի նոր հրամանագրեք։