Գայանե.
Բարև Ձեզ: Իրավաբանական անձը ֆիզիկական անձից ձեռք է բերել ավտոմեքենա, ավտոմեքենան ձեռք է բերվել աճուրդով, սնանկության կառավարչի միջոցով: Հարցս հետևյալն է. իրավաբանական անձը որպես հարկային գործակալ պետք է վճարի եկամտահարկ, և եթե այո, ապա ամբողջ վճարված գումարի՞ համար (նկատի ունեմ 146 հոդվածը):
Ոչ, սնանկության կառավարչի միջոցով մեքենա գնելը դա կապ չունի ֆիզ.անձից մեքենա գնելու հետ: Սնանկության կառավարչի միջոցով ապահովվում է սնանկացող սուբյեկտի գույքի իրացումը:Եթե գործում եք շահութահարկի դաշտում,ապա այդ գործարքը ծախս է: