Իրական շահառուների հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետ (2025թ․)

Հարգելի գործընկերներ,

2025թ. փետրվարի 20-ը 2025թ․ համար իրական շահառուների հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետն է:

Իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը լրացնելու համար լիազորված անձի կողմից լիազորագիրը ներկայացնելու դեպքում՝ լիազորված անձը կարող է մուտք գործել https://e-services.moj.am արդարադատության ոլորտի թվային ծառայությունների հարթակի «Լիազորագրեր» բաժնի «Լիազորված անձի կողմից լիազորագրի տվյալների տրամադրում» ենթաբաժին և «Դիմել առցանց» դաշտում տրված ցուցումները կատարելով կցել համապատասխան լիազորագիրը և հանձնել դիմումը։

Նշված գործողությունները կատարելուց հետո անմիջապես կարող է https://bo.e-register.am կայքի միջոցով լրացնել իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը և ուղարկել հաստատման։

Իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը լրացնելու համար իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կողմից (Տնօրեն, նախագահ…և այլն) լիազորված անձի տվյալները ներկայացնելու դեպքում՝ Ղեկավարը կարող է մուտք գործել https://e-services.moj.am արդարադատության ոլորտի թվային ծառայությունների հարթակի «Լիազորագրեր» բաժնի «Գործադիր մարմնի ղեկավարի կողմից լիազորագրի տրամադրում» ենթաբաժին և «Դիմել առցանց» դաշտում կատարելով տրված ցուցումները լրացնել լիազորված անձի պահանջվող տվյալները։

Այս գործողությունը իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կողմից կարող է կատարվել միայն էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում։

Կիսվել՝