Նար․
Բարև ձեզ։ Ունեմ մի քանի հարց ԻՇ հայտարարագրի հետ կապված․
1․Կազմակերպության հիմնադիր տնօրենը 100% բաժնեմաս ունի, սակայն որպես տնօրեն գրանցված է այլ անձ։ Իրական Շահառուի հայտարարագրում ու՞մ տվյալները պետք է նշվեն
2․ Եթե պետռեգիստրի համարը նշելուց կազմակերպության տվյալներ չի գտնվում, ինչի՞ց կարող է լինել խնդիրը
3․ Մինչև ապրիլի 1-ը հայտարարագրի չներկայացման դեպքում ի՞նչ պատասխանատվության կենթարկվի ընկերությունը։
Հարգելի Նար, դուք պետք է այդ տվյալները ներկայացնեիք մինչև մարտի 1-ը: Խոսքը վերաբերվում է հիմնադրին, այլ ոչ թե տնօրենին: Ամոբղջ ինֆորմացիան առընչվում է հիմնադրին: Եթե Դուք ՍՊԸ է, ապա նորից փորձեք, երբեմն խնդիրներ է լինում: միայն պետ ռեգիստրի տվյալը չի, այլև ոլորտը
1 հիմնադիր տնօրենի, 2 եթե լիազորագրով եք անում ուրեմն այն չեն գրանցել, միանգամից կարող էիք տնօրենի նաւյն.քարտով ներկայացնեք եթե ունի ու ակտիվ է, 3 մինչև ապրիլի 1-ը խնդիր չի լինի,հետոն պարզ չի
Իսկ կասեք հետո ի՞նչ պատասխանատվության կարող է ենթարկվել։
տուգանք
Պետք է ներկայացնեք հիմնադիր տնօրենի համար, ում պատկանում է բաժնեմասերը։
Եթե լիազորագիր եք գրել ու չեն արձագանքել կապնվեք ռեգիստր։ Ժամկետը հետաձգվել է մարտի 1-ից ապրիլի 1-ը։
Հիմնադիր տնօրենի,փորձեք տնօրենի նույնականացման քարտով հնարավոր է տեխնիկական խնդիր լինի, երկարացվել է մարտի 2_ից ապրիլի 1_ը հնարավոր է խնդիր չլինի։
Իսկ կասե՞ք՝ եթե հիմնադրի ID քարտի էլ. Ստորագրությունն ակտիվ չէ հնարավոր է կատարել հայտարարագրի հանձնումը։