Անի․
Բարև Ձեզ։ Իրական շահառուի հայտարարագրի համար լիազորագիրը ուղարկելիս՝ պատասխան ենք ստանում, որ տվյալ էլ․ փոստի հասցեն չի կարող ընդունել նամակ, քանի որ ծանրաբեռնված է։ Ի՞նչ անել նման դեպքում, և արդյո՞ք մինչև մարտի 1-ը հայտարարագիր չուղարկելու դեպքում կնշանակվի տուգանք։ Արդյո՞ք չեն նախատեսում երկարացնել ժամկետը, քանի որ իրենց մոտ առկա են նման տեխնիկական խնդիրներ։
Հենց հիմա ուղարկեք քանի նոր են փոստարկղը դատարկել ։
Անընդհատ երբ կարող եք փորձեք, որ գոնե արդարանալու տեղ կունենաք,
էսօր 27,02 լիազորագիր եմ ուղարկել,նորմալ գնացել է, ծանրաբեռնված լինելու մասին տեղեկություն չի եկել
Անընդհատ փորձեք,որ ստացվի։
Եթե իրենց սայթը չի ընդունում և տալիս է գրառում, որ ծանրաբեռնված է, կարծում եմ կարելի է նկարել էկրանը և Ռեգիստրի պետի անունով կից գրությամբ, լիազորագրի հետ միասին ուղարկել Ռեգիստրի պաշտոնական կայքին՝ https://www.e-register.am/am/: