Իսկ դուք գիտե՞ք՝ որոնք են հաճախորդների երեք ամենատարածված մոլորությունները՝ կապված 1С-ի ծրագրերի հետ

1. 1С-ը թանկ որոշում չէ:
2. 1С-ը կարող է ներդնել ցանկացած ֆրենչայզի, որը գտնվում է մոտակա գրասենյակում:
3. 1С-ը բարդ ծրագրային պրոդուկտ չի համարվում, ինչը նշանակում է, որ նրա ներդրումից ռիսկերը մինիմալ են, իսկ ներդրման ժամկետները կարող են լինել ամենակարճը:

Ի՞նչ է սովորաբար տեղի ունենում, երբ հաճախորդը դրանում համոզված է, իսկ ՏՏ-գործընկերը, ցանկանալով ամեն գնով ստանալ նախագիծը, չի շտապում ցրել այդ մոլորությունները: Նախագիծը զարմանալիորեն ընդլայնվում է իրագործման ընթացքում, բյուջեն անկանխատեսելիորեն աճում է, ժամկետները ձգվում են, դուք ստիպված եք լինում ավելի խորապես մոտենալ նախագծի իրագործմանը, բայց դա չի օգնում հասկանալ՝ ինչո՞ւ բիզնես-գործընթացները մի կողմ չեն դրվում նոր համակարգի միջոցով և ե՞րբ ղեկավարները կտեսնեն ՏՏ-լուծումների իրական ազդեցությունը:
Դուք ցանկանում էիք «արկղից վերցրած» պատրաստի լուծումներ կիրառել, բայց ստացաք անվերջանալի բարեփոփումների մի հսկա շարան: Դուք պլանավորել էիք արագացնել ձեր աշխատակիցների աշխատանքը, իսկ հիմա նրանք զբաղված են հաշվարկների հաշվեգրումների, հարկերի և վճարների մեջ սխալներ փնտրելով…
Ապագա իրականացնողը առավել հաճախ թերագնահատում է, քան գերագնահատում աշխատանքի նախատեսվող ծավալը: Դա որպես կանոն պատահում է այն ՏՏ-գործընկերների հետ, ովքեր չունեն զգալի նախագծային փորձ: Հենց սկզբից սխալ պլանի հետևելով և ոչ հստակ պատկերացնելով նախագծի արդյունքը՝ հնարավոր չէ ստանալ ցանկալի արդյունք: Կարելի՞ է արդյոք ամեն դեպքում բարեհաջող, սահմանված ժամկետում և սահմանված բյուջեի շրջանակներում 1С-ի հիման վրա նախագիծ իրականացնել և զգալիորեն բարձրացնել կազմակերպության բիզնես-գործընթացների արդյունավետությունը:
Կարելի է, եթե հստակ հասկանալ 1С-ով բարդ նախագծերի կատարման առանձնահատկությունները:

Ի՞նչ է պետք իմանալ 1С-ի առանձնահատկությունների մասին:
1С-ի հարթակը բարդ ծրագրային պրոդուկտ է, այսօր տեխնոլոգիական մակարդակով այն մոտենում է աշխարհի առաջատար տեղեկատվական համակարգերին: 1С-ով կարելի է ավտոմատացնել գործնականորեն կազմակերպության բոլոր բիզնես – գործընթացները՝ սկսած աշխատակազմի կառավարումից և աշխատավարձի հաշվարկից մինչև ձեռնարկության համալիր կառավարում: Բավական հաճախ խնդիր է դրվում ինտեգրացնել 1С համակարգը կազմակերպությունում կիրառվող այլ ինֆորմացիոն համակարգերի հետ և աշխատակիցների համար ստեղծել միասնական ինֆորմացիոն դաշտ համատեղ աշխատանքի իրականացման համար: Դա նշանակում է, որ ցանկացած մասնագետի (խորհրդատուի կամ ծրագրավորողի) անհրաժեշտ է նվազագույնը մի քանի տարի՝ ձեռք բերելու պրոֆեսիոնալիզմի այն մակարդակը, որն անհրաժեշտ է նմանատիպ նախագծերում աշխատելու համար: 1С-ի հիման վրա տեղեկատվական համակարգի ստեղծումը բազմափուլ գործընթաց է, որի համար անհրաժեշտ է լիարժեք նախագծային թիմ, որի մեջ կմտնեն նախագծի մենեջերի, խորհրդատուների և ծրագրավորողների դերը առանձին կատարող մասնագետներ:

Խորհրդատուներ: Ինչպե՞ս տարբերել նրանց միմյանցից:
Ներդնողների թիմը պետք է մանրակրկիտ կերպով իմանա ձեր կազմակերպության տիպային և անհատական բիզնես-գործընթացները: ՏՏ մասնագետները պետք է հասկանան՝ ինչպես կազմակերպել թիմային աշխատանքը պատվիրատուի աշխատակիցների հետ, ինչպես իրականացնել բիզնեսի վերլուծություն և պատվիրատուի պահանջների հավաքագրում, ինչպես ճիշտ իրագործել թեստավորումը և փորձնական շահագործման հանձնել, ինչպես տվյալները հին համակարգից նորը տեղափոխել և ինչպես իրականացնել այդ տվյալների ստուգումը, ինչպես ադապտացնել օգտատերերին նոր համակարգին, ինչպես ընկերության շրջանակներում ղեկավարներին և շարքային աշխատակիցներին դրդել փոփոխությունների: ՏՏ-կապալառուն պետք է գրավի ակտիվ դիրք, կարողանա պնդել այն, ինչը նա ճիշտ է համարում և ի վիճակի լինի ստիպել պատվիրատուի աշխատակիցներին անել նախագծի աշխատանքների իրենց մասը:
Հաճախ նախագծերի իրագործողները 1С-ի բազայի վրա նվազեցնում են ծրագրային կոդի մշակման գծով առաջադրանքների ծավալը կամ պարզապես հաշվի չեն առնում հնարավոր բարելավումները: Նրան, ով չի մշակել նախաիծը, դա հասկանալը դժվար կամ անհնարին է:
Արդյունքում նախագծի նախահաշվի մշտական մեծացում, պրոդուկտի ծրագրային կոդի անկառավարելի փոփոխություն, կախում նախագիծը մշակողից, ժամկետների ընդլայնում: Վաղ թե ուշ դուք հայտնաբերում եք, որ պատասխանում եք այն հարցերի համար, որոնք չեն գտնվում ձեր իրավասությունների շրջանակում, օրինակ, տեխնոլոգիական առանձնահատկությունների, հուսալիության և նախագծի արդյունավետության համար, իսկ կատարողը միայն սպասում է ձեր հրահանգներին:

Վերջին հաշվով իդեալական կատարողը ազնիվ կատարողն է, ով չի վախենում պատասխանատվությունն իր վրա վերցնել և խոսել պատվիրատուի հետ այն բարդությունների մասին, որոնք ակնհայտ են, աշխատանքի այն ծավալների մասին, որոնք սպասվում են, այն կանխատեսելի արդյունքների մասին, որոնք իրապես հասանելի են: Դուք արդեն բախվե՞լ եք վերը նկարագրած դրության հետ: Ձեր պոտենցիալ կապալառուն պատրաստել է Տեխնիկական առաջադրանքը (ՏԱ) նախագծի համար, և ձեր թիմը ուր որ է կսկսի աշխատա՞նքը: Թե դուք դեռ նոր նախագծի համար ընտրում ՏՏ-գործընկերոջ, շուկայի վերլուծություն եք իրականացնում և կուզեիք հաշվարկել բոլոր հնարավոր ռիսկե՞րը:
Բոլոր այդ դեպքերում կարելի է մի բան խորհուրդ տալ. Խորհրդատվության համար դիմել մասնագետներին, ովքեր կարող են պատմել 1С նախագծի անտեսանելի կողմերի մասին, գնահատել այլ կապալառուների կողմից արված հաշիվների արդարությունը և անկախ հայացք գցել ձեր խնդիրների հնարավոր լուծումների վրա:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

1 – 1С թանկ է:
2 – 1С սպասարկումը թերի է, ավելի ճիշտ գոյություն չունի, մի բլոկ ձևափոխելու կամ խորհուրդ հարցնելու համար գումար եք պահանջում:
3 – Xml կամ Excel արտահանելով և այն խմբագրելու համար շատ անգամ ձեռքերի մանիպուլյացիա պետք է անել, որ ստանալ գեղեցիկ ինֆորմացիա:
4 – Ճկուն ծրագիր չի, ես անձամբ չեմ հավանում, մի պրոցես ձևափոխելու համար մի շարք գործողություններ պետք է անել, որպեսզի հասնել բուն նպատակին, որը չես ասի ՀԾ-ի մասին: