Նարեկ․
Բարև Ձեզ։ ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը ոչ ռեզիդենտ կազմակերպությունից ձեռք է բերել ծառայություն, որի մատուցման վայրը համարվում է ՀՀ-ն, որի դիմաց ոչ ռեզիդենտը ինվոյս է գրել։ Այս դեպքում պե՞տք է արդյոք ռեզիդենտ կազմակերպությունը ինքանահաշիվ գրի։
ոչ կարիք չկա,դա արդեն ձեզ համար հիմք է+վճարման փաստաթուղթը,
Եթե ԱԱՀ վճարող եք, ապա պետք է դուրս գրեք ինքնահաշիվ:
Հոդված 56.Հաշվարկային փաստաթղթի դուրսգրումը, անվավեր ճանաչումը, չեղարկումը
7. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման գործարքի գծով ավելացված արժեքի հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը, Օրենսգրքի 4-րդ բաժնի համաձայն, կրում են գործարքի կողմ համարվող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը, նոտարը կամ մշտական հաստատությունը, ապա այդ գործարքի մասով հարկային հաշիվը, իսկ Օրենսգրքով սահմանված դեպքերում նաև՝ ճշգրտող հարկային հաշիվը դուրս է գրվում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի կամ մշտական հաստատության կողմից:
Մի հարց էլ իմ կողմից, եթե ինքնահաշիվ է դուրս գրվում, ԱԱՀ-ն պետք է վճարվի անպայման, թե՞ ուղղակի պետք է ցույց տրվի հաշվետվության մեջ։ Ոչ ռեզիդենտի շահութահարկով հարկման բազան տվյալ դեպքում ծառայաության արժե՞քն է առանց ԱԱՀ-ի։
Եթե փաստաթղթերով հիմնավորված է գործարքը, կարիք չկա ինքնահաշիվ գրելու։