Ինքնազբաղված անձ

Մանե․

Բարև ձեզ։ Որպես ինքնազբաղված անձ տանը գործունեություն (ավելի կոնկրետ սփռոցների արտադրություն և վաճառք) սկսելու համար արդյո՞ք հարկ պետք է վճարել և ՀԴՄ տպել։ Ի՞նչ արտոնություններ են գործում այս տեսակ գործունեություն ծավալելու դեպքում։ Կանխավ շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Զոյա

Հարգելի Մանե, արտադրություն և վաճառք սկսելու համար ինքնազբաղված անձ չեք կարող լինել ԱՁ բացեք եթե շրջանառությունը քիչ է լինելու միկրոյի դաշտ մտեք իսկ հդմ-ի համար էլ մինչև ձեռք բերելը կարող եք հանգիստ առանց հդմ-ի աշխատել էլեկտրոնային հաշիվ դուրս գրելով:

Tigran

Որպես ինքնազբաղված անձ տվյալ գործով զբաղվել չեք կարող,պետք է որպես Ա/Ձ գրանցվեք ու միկրոբիզնեսի համակարգում գործեք, ՀԴՄ-ի պահանջ կա,սակայն եթե անկանխիկ վճարումներով ու էլեկտրոնային հաշիվներ դուրսգրելով աշխատեք առանց ՀԴՄ էլ կլինի: Կվճարեք միայն դրոշմանիշային վճար ու տարեկան հաշվետվություն կներկայացնեք:

Ալլա

Եթե հագուստի արտադրությամբ և նորոգմամբ զբաղվեիք, ապա կարող էիք որպես ֆիզ անձ միկրոձեռնարկատեր գրանցվեիք, բայց սփռոցների արտադրությունը չի ներառվում այդ հոդվածի տակ։

Ներսես

Պետք է գրանցվեք որպես ԱՁ, կարող եք միկրոյի դաշտում աշխատել, կամ հդմ-ը պետք է ունենաք կամ հաշիվ դուրս գրեք, եկամուտը պետք է ցույց տաք: