1960-ականների համակարգիչ
Ինտերնետի ստեղծումը բավականին երկար պատմություն ունի, քանի որ դրա հիմքերը դրվել են դեռ 1800 – ականներին։ 1832թ-ին ռուս գիտնական Պավել Շիլլինգը ստեղծեց առաջին էլեկտրամագնիսային հեռագրական սարքը, 1858-ին ստեղծվեց առաջին ատլանտյան մալուխը՝ աշխարհամասերի միջև կապ հաստատելու համար, իսկ 1876թ-ին Ալեքսանդր Բելլը պատենտավորեց առաջին հեռախոսը։
Աղբյուր՝ Novaweb.am
1957թ-ին Խորհրդային Միության կողմից առաջին արբանյակի գործարկման հետ կապված ԱՄՆ նախագահ Դուայթ Էյզենհաուերը հրաման արձակեց Հեռանկարային գիտահետազոտական նախագծերի գործակալության ստեղծման մասին (ARPA), որտեղ պետք է հավաքվեին ԱՄՆ ամենալավ գիտնականները։ Հենց այս գործակալությունը մի քանի տարի անց իր գործունեությունը կենտրոնացրեց ռազմական նպատակներով համակարգիչների կիրառման վրա։
Համարվում է, որ այս հետազոտությունների սկիզբը դրել է դոկտոր Լիկլիդերը, ով ներգրավեց այս աշխատանքների մեջ մասնավոր ոչ ռազմական ընկերությունների և համալսարանների՝ սկիզբ դնելով ARPANET ռազմական ցանցին։ Առաջին “խոսակցությունը” համակարգչային ցանցի օգնությամբ տեղի ունեցավ 1969թ-ին Լոս-Անջելեսի համալսարանի, Սթենֆորդի հետազոտական ինստիտուտի և Սանտա Բարբարայի ու Յուտայի համալսարանների միջև։
Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարան, 1969
Նպատակը աննախադեպային էր՝ պրոֆեսոր Քլեյնրոքը Լոս-Անջելեսից իր ուսանողների հետ ցանկանում էր մուտք գործել Սթենֆորդի համակարգիչ և ուղարկել այնտեղ որոշ տվյալներ։ Նրանք սկսեցին ստեղնաշարի վրա տպել “login” բառը և հեռախոսով հետևել, թե արդյոք իրենց կոլեգաները Սթենֆորդից կարող են տեսնել այդ տառերը մոնիտորի վրա։ Հաջողությամբ փոխանցելով “L” և “O” տառերը, այնուհետև “G” տառը, համակարգը շարքից դուրս եկավ, և այդ պահին սկսվեց հեղափոխությունը կապի ոլորտում։
1971թ-ին ստեղծվեց 23 օգտվողներից բաղկացած ցանց, 1972թ-ին ARPANET-ը ցուցադրվեց հանրությանը, 1973-ին ցանցին միացան Լոնդոնի Համալսարանական քոլեջը և Նորվեգիայի Պետական ծառայությունները, սկսեցին զարգանալ համացանցի՝ Ինտերնետի ստեղծման գաղափարները, ստեղծվեց E-mail-ը։
1977թ-ին համացանցի օգտվողների թիվը հասավ 100-ի, 1984-ին՝ 1 000-ի, 1986թ-ին արդեն 5 000-ից ավել, 1989-ին՝ 100 000-ից ավել։ 1991թ-ին իրագործվեց World-Wide Web (WWW) նախագիծը։ 1997թ-ին համացանցի օգտվողների թիվը արդեն 19,5 միլիոն էր։
Իսկ առաջին վեբ կայքի պատրաստումը իրականացվեց 1991թ-ին Թիմ Բերներս-Լիի կողմից։ Կայքը այժմ էլ հասանելի է իր նույն հասցեով՝ http://info.cern.ch։ Այն դարձավ նաև առաջին ինտերնետ-կատալոգը, քանի որ այնտեղ հետագայում տեղադրվեցին նաև այլ կայքերի հղումներ։
Աղբյուր՝ Novaweb.am
Հետաքրքիր էր 🙂 Շնորհակալություն:
Հետաքրքիր էր։