Գագիկ․
Բարև ձեզ: Կասե՞ք՝ ինտերնետային կայքերի ստեղծումը մտնու՞մ է գործունեության տեսակների մեջ, որոնք կարող են իրականացնել ֆիզ. անձինք և համարվել միկրոձեռնարկություն։ Թույլատրվող տեսակների մեջ 7-րդ կետում կա ծրագրային սպասարկում, արդյո՞ք դա մտնում է այդ կետի մեջ։
Օրենքի 5-րդ կետում՝ «միկրոձեռնարկության սուբյեկտ չեն կարող համարվել», նշված չի ինտերնետային կայքերի ստեղծում կամ հարակից նման բան, ինձ թվում է՝ կարող եք:
Ոչ, աղյուսակի այդ կետը կայքերի ստեղծմանը չի վերաբերում, պետք է գործեք շրջհարկի համակարգում ոչ որպես միկրոբիզնես՝ գոնե Ա/Ձ-ի կարգավիճակով: Կարող եք պատվերով իրականացնել, անպայման պայմանագրով և թող պատվիրատու կողմը, եթե ֆիզ.անձ չէ, իրենք էլ հարկային պահումները կատարեն:
Բարև ձեզ, Գագիկ։ Ձեր նշած կայքերի պատրաստումը չի կարող համարվել միկրոձեռնարկատիրություն։ Դա գտնվելու է շրջ. հարկի դաշտում։ Եթե վարձու աշխատողներ եք ընդունելու, հարմար է Ա/Ձ բացել, իսկ եթե միայն Դուք եք աշխատելու, կարող են պատվիրատուները Ձեզ հետ կնքել քաղիրավական պայմանագիր և դրանից առաջացող, աշխատավարձի պահով, հարկերը որպես հարկային գործակալ իրենք էլ կվճարեն։ Այսպիսով, Դուք գործ չեք ունենա ո՛չ ՊԵԿ֊ին հաշվետվություն ներկայացնելու հետ, ո՛չ էլ՝ հարկ վճարելու։