Մերի․
Բարև ձեզ, մի հարց գործող հաշվապահներին.
Եթե շրջհարկով աշխատող ԱՁ-ն պետք է ինվոյս ուղարկի արտասահմանյան ընկերության, որի համար թարգմանչության ծառայություն է մատուցում, բացի հիմնական մաքուր ծառայության գումարից շրջհարկի 5%-ը պե՞տք է ներառվի այդ գումարի մեջ, այսինքն ո՞վ է այս դեպքում ԱՁ-ի հարկեր վճարողը լինելու` ԱՁ-ն, թե՞ այդ ընկերությունը։
Եվ 2-րդ հարցս. E- invoicing-ով հաշվի մեջ ինչպե՞ս պետք է գումարը գրվի` շրջհարկով, թե՞ առանց։
Բարև Ձեզ, Մերի։ Այո, ինվոյսը գրելու եք ամբողջ գումարով՝ ներառյալ շրջանառության հարկը։ Հարկ վճարողը այս դեպքում Ա/Ձ-ն է։ E-invoicing – ում էլ հաշիվը դուրս եք գրելու շրջանառության հարկը ներառյալ։ Ուշադրություն դարձրեք ՀՕ հոդված 16-ին՝ կիրառվող փոխարժեքի վերաբերյալ։
Բայց եթե Ձեր ասածի պես ընկերությանը ներկայացվող թղթային ինվոյսի մեջ շրջհարկը ներառվում է, ու նշված գումարը փոխանցվի ԱՁ֊ին, ստացվում է որ շրջհարկի գումարը փաստացի ընկերությունն է տալիս ԱՁ֊ին,վերջինս էլ վճարում պետությանը, իսկ Դուք նշում եք, որ ԱՁ֊ն է իր հարկերը վճարելու. Կբացատրե՞ք
Եկեք օրինակով դիտարկենք, որ ավելի հասկանալի լինի։
Ենթադրենք, Ձեր ծառայության արժեքը 100 միավոր է։ Դուք գրում եք հաշիվ 100 միավորի, Ձեր գործընկերը Ձեզ փոխանցում է 100 միավոր։ Դուք այդ գումարից վճարում եք 5 միավոր շրջանառության հարկ, 95 միավորը մնում է Ձեզ։ Այս դեպքում ո՞վ է հարկեր վճարողը։
Այլ հարց է, եթե Դուք պայմանավորվում եք Ձեր գործընկերոջ հետ՝ ասելով, որ 5 միավոր հարկ պետք է վճարեք, նա այդ հարկը վերցնում է իր վրա, և հաշիվը դուրս եք գրում արդեն 105 միավորի (չնայած այս դեպքում շրջանառության հարկը կկազմի 5,25 միավոր)։
Այսինքն, հարկեր վճարողը Դուք եք, սակայն որոշ դեպքերում կարող եք այլ կերպ պայմանավորվել։
1 շրջհարկի 5%-ը պետք է ներառվեք այդ գումարի մեջ, ԱՁ-ի հարկեր վճարողը ԱՁ-ն է,
2-րդ E- invoicing-ով հաշվի մեջ գումարը պետք է գրվի ներառյալ շրջհարկը։
Բայց չէ որ մենք հարկը հաշվարկում ենք շրջանառության վրա, որի մեջ հարկ չկա, եթե ինվոյսինգում հաշվի գնի մեջ ներառվի շրջհարկ, կստացվի, որ եռամսյակի վերջում մենք կրկնակի շրջհարկ կհաշվենք,այսինքն` (եռամսյա շրջանառություն+5%)×5% այս բանաձևով կստացվի ինչը կրկնակի հարկում է նշանակում,
ի՞նչ կասեք այս մասով
Ոչ հարկ կա, նայեք ՀՕ հ.256-257 Շրջանառության հարկով հարկման բազա է համարվում Օրենսգրքի 256-րդ հոդվածով սահմանված հարկման օբյեկտ համարվող գործարքների իրացման շրջանառությունը: