Anahit.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ ասեք` ԵՏՄ ներմուծման հաշվետվությունների ժամանակ, ո՞ր փաստաթղթերն են կցվում։ Կանխավ շնորհակալություն։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Anahit.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ ասեք` ԵՏՄ ներմուծման հաշվետվությունների ժամանակ, ո՞ր փաստաթղթերն են կցվում։ Կանխավ շնորհակալություն։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Ինձ թվում է ՊԵԿ ներկայացվող փաստաթղթերի մասին է խոսքը… պետք է կցեք CMR ը կնիքներով,ներմուծման տրանզիտզյին դեկլարացիան, ինվոյսը…իհարկե սկան տարբերակով պետք է կցել ամբողջական փաթեթը
Իսկ եթե գնումը կատարվել է օնլյան և Գլոբբինգով ներմուծվել է Հայաստան, ապա այդ դեպքում ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ։ Այս դեպքում հնարավոր չի լինում պայմանագիր ունենալ ՌԴ-ում վաճառողի հետ։ Շատ հաճախ Aliexpress կայքով վաճառողներն ունեն նաև պահեստ ՌԴ-ում, և եթե գնումը կատարում ես Գլոբբինգի ՌԴ հասցեով, ապա հենց Մոսկվայից էլ ուղարկում են ապրանքը Գլոբբինգին։ Ի՞նչ ընթացակարգ է գործում այդ դեպքում։ Ի՞նչ կլինի, եթե որպես պայմանագիր կցվի կայքի նկարները, որտեղ երևում է վաճառողի տվյալներն ու գնումը։
Առհասարակ ոչ պատշաճ պայմանագիր բեռնելու համար ի՞նչ է նախատեսված։
Շնորհակալություն։
Բարը Ձեզ, Անահիտ:
Ներմուծման փաթեթը, որ Ձեզ տալիս են մուտքագրելու, փաթեթի բոլոր էջերն առանձին սքան արեք, ներբեռնեք ու ուղարկեք բացի այն էջերից, որոնք մեկից ավելի են: Ամեն դեպքում, եթե այն էջերը որոնք պետք չէին ուղարկել, բայց ուղարկել եք, ոչ մի խնդիր հարկայիով չի առաջացնի:
Ներմուծման ամսաթվին հաջորդող ամսվա 10 պետք է ուղարկեք նաև trade.gov.am կայքով հաշվետվություն:
Կարող եք զանգահարել 093083706 հեռախոսահամարով, սիրով կօգնեմ: