Գոհար.
Աշխատողը աշխատանքի է ընդունվել 01.03.2011թ., ամսական աշխատավարձը պայմանագրով կազմում է 40 000 դրամ, ազատվել է աշխատանքից 16.09.2011թ.: Ինչքա՞ն վերջնահաշվարկ է նրան հասնում:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Գոհար.
Աշխատողը աշխատանքի է ընդունվել 01.03.2011թ., ամսական աշխատավարձը պայմանագրով կազմում է 40 000 դրամ, ազատվել է աշխատանքից 16.09.2011թ.: Ինչքա՞ն վերջնահաշվարկ է նրան հասնում:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հարգելի Գոհար, եթե Ձեր նշած աշխատավարձից բացի ուրիշ եկամուտ չի վճարվել աշխատակցին, ապա հաշվարկը կլինի այսպես՝
միջին ամսական աշխատավարձ=40000
5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝
միջին օրականը=40000/21=1904,76
վերջնահաշվարկի օրերի թիվը=(20/12)*6,5=10,84, եթե աշխատանքը ծանր և վնասակար չի
վերջնահաշվարկը=1904,76*10,84=20647,60
6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝
միջին օրականը=40000/25=1600
վերջնահաշվարկի օրերի թիվը=(24/12)*6,5=13, եթե աշխատանքը ծանր և վնասակար չի
վերջնահաշվարկը=1600*13=20800
Նախ հաշվարկի համար կարևոր է աշխատանքային շաբաթվա տևողությունը: Մեր հաշվարկում մենք վերցրել ենք 5-օրյա աշխատանքային շաբաթ: Ըստ Ձեր օրինակի՝ աշխատողը աշխատել է լիարժեք 6 ամիս, իսկ 7-րդ ամսվա համար հաշվարկվում և վճարվում է աշխատավարձ: Ներկայացնենք հաշվարկը՝
միջին ամսական՝ 40 000 դրամ
միջին օրական՝ 40000/21=1905
չօգտագործված արձակուրդի օրերի հաշվարկ՝ 20/12*6=10,02
չօգտագործված արձակուրդի գումար՝ 10.02*1905=19088
սեպտեմբեր ամսվա աշխատավարձ՝ 40000/21*11աշխ.օր=20952
վերջնահաշվարկից սոց. չի պահվում, պահվում է եկամտահարկ, որը կազմում է 690 դրամ, հետևաբար 16.09.2011թ. աշխատողը միանվագ պետք է ստանա 38 722 դրամ:
Հարգանքներով՝ GT accounting
Անչափ շնորհակալ եմ:
Հարցս ուղղեմ Ձեզ: Սեպտեմբեր ամսվա մինչև 16-ը բաժին ընկնող չօգտագործած օրերի քանակը միթե՞ պետք չէ հաշվի առնել: