Գայանե.
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք մի հարցում: Շարժական գույքի /բեռնատար/ հաշվեկշռային արժեքը 0 է, սակայն այս տարի կատարվել են ծախսեր, որոնք պետք է կապիտալացվեն, այս դեպքում ամորտիզացիոն ժամկետը ինչքա՞ն պետք է հաշվեմ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Գայանե.
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք մի հարցում: Շարժական գույքի /բեռնատար/ հաշվեկշռային արժեքը 0 է, սակայն այս տարի կատարվել են ծախսեր, որոնք պետք է կապիտալացվեն, այս դեպքում ամորտիզացիոն ժամկետը ինչքա՞ն պետք է հաշվեմ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Ամորտիզացիոն նվազագույն ժամկետը 8 տարի է, Դուք ինչքան եք ժամկետը նախատեսել հաշվառման սկզբից, այդ թիվն էլ պետք է պահպանվի: Իսկ, եթե ծախսերը պետք է կապիտալացվեն, ինչն է խնդիրը, Ձեր նպատակը վերագնահատելն է: Եթե շահութահարկով աշխատող կազմակերպություն եք, ապա այդ ծախսերը նվազեցման ենթակա են:
ՀՕ Հոդված 121. Ծախսերի առանձին տեսակների հաշվառման առանձնահատկությունները
3. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են՝
1) հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը` սույն կետի «ա»-«գ» ենթակետերով սահմանված կարգով: Սույն կետի կիրառության իմաստով՝ հիմնական միջոցի վրա կատարված ծախսը համարվում է կապիտալ բնույթի ծախս, եթե այն գերազանցում է տվյալ հիմնական միջոցի հինգ տոկոսը, կամ եթե հարկային տարվա ընթացքում հիմնական միջոցի վրա կատարված՝ հիմնական միջոցի հինգ տոկոսը չգերազանցող առանձին ծախսերի հանրագումարը գերազանցում է տվյալ հիմնական միջոցի սկզբնական արժեքի 15 տոկոսը` այդ չափը գերազանցող մասով: Յուրաքանչյուր ամսվա ընթացքում յուրաքանչյուր հիմնական միջոցի վրա կատարված՝ հիմնական միջոցի սկզբնական արժեքի հինգ տոկոսը գերազանցող կապիտալ բնույթի ծախսերն ավելացվում են դրանց կատարման ամսվա 1-ի դրությամբ տվյալ հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքին, իսկ հիմնական միջոցի սկզբնական արժեքի հինգ տոկոսը չգերազանցող առանձին ծախսերի հանրագումարի՝ հիմնական միջոցի սկզբնական արժեքի 15 տոկոսը գերազանցող մասն ավելացվում է գերազանցելու օրն ընդգրկող ամսվա 1-ի դրությամբ տվյալ հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքին, և այդ ամսվանից սկսած՝ տվյալ հիմնական միջոցը ամորտիզացվում են՝
ա. մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատվածում , եթե տվյալ ամսվա ընթացքում տվյալ հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը չեն գերազանցում դրանց կատարման հարկային տարվա հունվարի 1-ի դրությամբ տվյալ հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքը, իսկ հիմնական միջոցը հարկային տարվա հունվարի 1-ից հետո ձեռք բերված լինելու դեպքում՝ սկզբնական արժեքը,
բ. մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատվածում , բայց ոչ պակաս տվյալ հիմնական միջոցի համար սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետից, եթե տվյալ ամսվա ընթացքում տվյալ հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը գերազանցում են դրանց կատարման հարկային տարվա հունվարի 1-ի դրությամբ տվյալ հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքը, իսկ հիմնական միջոցը հարկային տարվա հունվարի 1-ից հետո ձեռք բերված լինելու դեպքում՝ սկզբնական արժեքը, և եթե սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով տվյալ հիմնական միջոցի համար սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետը պակաս է ութ տարուց,
գ. մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատվածում, բայց ոչ պակաս ութ տարուց, եթե տվյալ ամսվա ընթացքում տվյալ հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը գերազանցում են դրանց կատարման հարկային տարվա հունվարի 1-ի դրությամբ տվյալ հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքը, իսկ հիմնական միջոցը հարկային տարվա հունվարի 1-ից հետո ձեռք բերված լինելու դեպքում՝ սկզբնական արժեքը, և եթե սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով տվյալ հիմնական միջոցի համար սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետը կազմում է ութ տարի և ավելի։
Եթե շահութահարկով հարկվող կազմակերպություն եք՝ պետք է ծախս ճանաչեք, վերագնահատեք և ըստ ամորտիզացիայի նորմայի ճանաչեք ծախս:
Ինչքան որ սկզբում էիք նախատեսել՝ նվազագույն ժամկետը նախատեսված է 8 տարի: