Ինչքա՞ն կկազմի մայրության նպաստը

Շուշան.

Բարև Ձեզ: Կասեք ինձ՝ ես ինչքա՞ն դեկրետի գումար կստանամ, եթե իմ կեղտոտ աշխատավարձը 100 000 է, մաքուրը 78 000 ու ես ֆիզ. գնալու եմ հունվարին: Ասեմ նաև, որ 2021թ. փետրվարին աշխատանքիս 3 տարին լրանում է, եթե այդ ինֆորմացիան պետք է։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Ավելի լավ կլինի հարցնեք դեկտեմբերին, քանի որ Ձեր միջին աշխատավարձը հնարավոր է այսօրվա թվից տարբերվի, քանի որ հաշվարկը կատարվում է ելնելով, թե վեցօրյակ է, թե հնգօրյակ ու միջին աշխատավարձից: 100 000-ի դեպքում մաքուրը 78 000 չպետք է կազմի, այլ 73 500:

Nerses

Այո, չի կարող կեղտոտը լինել 100 000, մաքուրը 78 000, և հաշվարկը կատարելու համար հաշվի է առնվում նախորդ 12 ամիսները, 5-օրյա և 6-օրյա գրաֆիկը, հետևաբար, երբ գա ժամանակը ճիշտ կլինի այդ ժամանակ հարցը տաք:

Ալլա

Վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկուերորդ ամսվա 1-ից մինչև ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող ամսվա վերջին օրն ընկած ժամանակահատվածի համար գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (հաշվարկված) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:
Մայրության նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և բազմապատկվում հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի թվով:
Ձեր դեպքում, եթե վերցնենք, որ Ձեր միջին մաքուր աշխատավարձը կազմում է 78 000 դրամ և ենթադրենք, որ Ձեր դեկրետը 140 օրացույցային օր է, ապա 78 000 / 30,4 = 2 565 դրամ՝ Ձեր միջին օրական գումարն է, որը պետք է բազմապատկեք 140 օրացուցային օրվա մեջ ընկած Ձեր աշխատանքային օրերի քանակով, այսինքն, եթե Ձեր աշխատանքային շաբաթը հնգօրյա է, ապա հաշվեք աշխատանքային օրերի քանակը, ընդունելով շաբաթ և կիրակին որպես հանգստյան օրեր, և համապատասխանաբար հաշվեք վեցօրյաի դեպքում։

Karine

Ձեր նշած տվյալները թերի են ճիշտ հաշվելու համար։ Նախ նշեք 5, թե՞ 6 օրյա գրաֆիկով եք աշխատում և ճշտեք աշխատավարձի չափը։

Anushik

Տվյալները թերի են, հաշվարկը կատարելու համար անհրաժեշտ են նախորդ 12 ամիսների եկամուտը: Կարևոր հանգամանք է նաև գործատուի հարկման համակարգը: