Ինչքա՞ն կկազմի աշխատողին վճարվելիք գումարը

Ն.

Բարև ձեզ: Աշխատողն ինձ մոտ աշխատել է ապրիլի 1-ից հուլիսի 30, և հաշվարկվել է ամսական 65 000 դրամ աշխատավարձ, առձեռն 59 995 դրամ: Ասացեք խնդրեմ, ինչքա՞ն կկազմի աշխատողին վճարվելիք գումարը, որում ներառված կլինի վերջնահաշվարկը, և ինչքա՞ն կկազմի սոց. վճարն ու եկամտահարկը: Պե՞տք է տեղեկացնել այլ տեսչություններին ազատվելու մասին: Խնդրում եմ բացատրել քայլերով: Վերջում նշեմ` կազմակերպությունն աշխատում է շաբաթական 5 օր:

Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Անուշ

Այդ 4 ամիսների համար աշխատողին հասնում է 7 աշխատանքային օր արձակուրդ, երեք ամիսների միջին ամսականը կկազմի 195,000/3=65000, միջին օրականը կկազմի 65,000/21=3095, իսկ վերջնահաշվարկը`21665 դր,հետևաբար հուլիս ամսվա աշխատավարձից` 65000-ից հանում ենք 65,000-ի 3%` 1950դր, գումարում ենք վերջնահաշվարկի գումարը 21665 և հաշվում ենք եկամտահարկը, (65,000-1950+21,665-32500) *10%=5222դր
Աշխատողին վճարվելիք գումարը կկազմի 65,000+21665-1950-5222=79,493դր. գործատուի սոցապը կկազմի 13750դր
Անհատական հաշվետվություն եք ներկայացնելու Սոցապ, կարդացեք այս որոշումը.
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2005թ. մայիսի 12-ի թիվ 938-Ն որոշման

Ն.

Եվ մի հարց էլ . Անուշ ջան այդ 7 օը կլորացնելու՞ արդյունքում ստացաք: Իմ հաշվարկով այն մոտավորապես 6.7, որը, եթե չեմ սխալվում, չի կլորացվում:

Ն.

Շնորհակալություն, Անուշ, իսկ ինչպե՞ս դա (վերջնահաշվարկը+աշխատավարձ) կներկայացվի սոց-ի ու եկամտահարկի հաշվետվություններում: Սոց հաշվետվությունում կերևա՞ այդ գումարը, թե՞ ոչ:

Անուշ

Խնդրեմ, Սոցի հաշվետվության մեջ մենակ աշխատավարձն է գրվում և աշխատավարձից հաշվարկված սոցի գումարը, իսկ եկամտահարկի մեջ աշխատավարձ+վարջնահաշվարկ: