Ինչքա՞ն կկազմի ամսական եկամտահարկը

Anna.

Բարև Ձեզ։ Ամուսինս մասնագիտությամբ քարտաշ է և հիմա ցանկանում է Ա/Ձ բացել իր անունով։ Ամսական շարժը կազմում է 300 000-350 000 դրամ։ Հարցս հետևյալն է. ինչքա՞ն կկազմի եկամտահարկը ամսական և արդյո՞ք այդ գումարը բավարար է Ա/Ձ-ի համար։ Խնդրում եմ ասել` ինչ փաստաթղթեր են հարկավոր գրանցվելու համար:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Ձեր գործունեությունը ըստ դասակարգչի մտնում է C23 – Այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրություն: C23.7 – Քարի սղոցում, մշակում և հարդարում ենթադասի տակ, ուստի Դուք որպես Ա/Ձ կարող եք մտնել միկրոյի դաշտ, եթե ունենաք աշխատող, ապա կվճարեք յուրաքանչյուր աշխատողի համար ամսական 5 000 դրամ եկամտային հարկ։

Gor

Բարև Ձեզ: Ցանկացած շրջանառություն ունենալու դեպքում կարելի է բացել Ա/Ձ: Եթե Ա/Ձ-ն աշխատելու է շրջանառության հարկով, ապա առաջանալու է 5% շրջանառության հարկ, որի վճարման պարտավորությունը առաջանում է մինչև հաշվետու եռամսյակի հաջորդ ամսվա 20-ը ներառյալ, ինչպես նաև շահութահարկ տարեկան 60 000 դրամ: եթե Ա/Ձ սոց․ վճարող է, ապա տարեկան 60 000 դրամ և տարեկան 12 000 դրամ դրոշմանիշային վճար (զինվորի գումար), նաև Ա/Ձ կարող է աշխատել միկորձեռնարկատիրության դաշտում և ընդհանրապես հարկ չվճարել, միայն դրոշմանիշային վճար՝ տարեկան 12 000 դրամ:

Karine

Բացեք Ա/Ձ և գրանցվեք որպես միկրոձեռնարկատեր։ Կվճարեք միայն 12 000 դրամ դրոշմանիշային 1 տարվա համար։

Tigran

Գրանցվելու համար անհրաժեշտ է դիմում, անձնագիր ու սոց. քարտ, կարող եք գործել նաև միկրոբիզնեսի համակարգում: