Astghik.
ԲԲԸ-ն ունի փայտամշակման հաստոց, որը նախատեսում է օգտագործել 4 տարի: Անհրաժեշտություն կա ևս մեկ նմանատիպ հաստոցի, որը ձեռք է բերում ֆինանսական վարձակալությամբ ՓԲԸ-ից 3 տարի ժամկետով վերադարձնելու պայմանով: Ինչքա՞ն կգնահատվի հաստոցի օգտակար ծառայությունը:
Եթե երեք տարով եք վերցնելու, կարող եք ձևակերպել ուղղակի վարձակալություն, և մաշվածության հաշվարկելու պարտավորություն չեք ունենա:
Ֆինանսական վարձակալությամբ հաստոց ձեռք բերելու դեպքում պետք է գործարքի վերջում այն անցնի Ձեզ որպես սեփական, իսկ երեք տարով վարձակալությունը կարող է կնքվել որպես գործառնական վարձակալություն: Այդ դեպքում էլ օգտակար ծառայության ժամկետը չի կարող 5 տարուց պակաս դիտվել: