Ինչքա՞ն ժամանակ աշխատակիցը կարող է արձակուրդ չգնալ

Ռուզաննա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ հերթական արձակուրդները քանի՞ տարով են կարող երկարաձգել։ Կարո՞ղ է աշխատակիցը չգնալ արձակուրդ 3-4 տարի` կուտակելով այն հետագայում օգտագործելու նպատակով։ Կանխավ շնորհակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Knarik Hokhanyan

Ցանկալի է,որ աշխատողը ամեն տարի գնա արձակուրդ,սակայն եթե չի ստացվում,նա կարող է գնալ արձակուրդ և հետ կանչվել արձակուրդից, սա մեկ, երկրորդ. կարող է և չգնալ, կուտակել արձակուրդային օրերը , ազատվելուց կստանա որպես վերջնահաշվարկ լրիվ արձակուրդայինների գումարը:

Մարիաննա

Աշխատանքային օրենսգրքի հոդված 167. Ամենամյա արձակուրդի տեղափոխումը և երկարաձգումը
… Տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում, բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը: Աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը կարող է տեղափոխվել և միացվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին։
Այնուամենայնիվ, ընդունելի է դարձել տարիներով արձակուրդ չգնալու դեպքում այն վերջնահաշվարկում ներառելը կամ վերջում արձակուրդ մաքրելը։

Լիլիթ

Սահմանափակում չկա օրենքում, կարող է չգնալ:

Tigran

Պետք չի այդքան կուտակել, այո լինում են որ մարդիկ տարիներով արձակուրդ չեն գնում, սակայն ցանկալի է որ իրենց արձակուրդը օգտագործեն:

Ալլա

Կամ գնալ արձակուրդ ազատվելուց առաջ, դրանով կերկարի աշխատանքային ստաժը։

karine

Եթե ինչ որ պայմաններից ելնելով աշխատողը չի գնում արձակուրդ՝ այն կուտակվում է և ազատվելուց հաշվի է առնվում կամ օրերի տեսքով, կամ գումարի։