Ինչքա՞ն է կազմում նպաստը

Մերի.

Ստանում եմ 60000 դրամ աշխատավարձ: Աշխատում եմ հուլիսի 1-ից: Բյուլետեն ներկայացրել եմ հոկտեմբերի 21-29 (աշխատանքային 5 օր): Աշխատում եմ 5 օրյա աշխատանքային գրաֆիկով ՊՈԱԿ-ում: Ինչքա՞ն է կազմում բյուլետենիս չափը: Ըստ մեր հաշվապահի հաշվարկի 6100 դրամ է:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Varsine

60.000*3/12 = 15.000
Նպաստի հաշվարկ
15.000/21 * 5= 3570 (6 աշխատանքային օր է, բայց հաշվարկվում է 5 օրը)

Թագուհի

Հարգելի Մերի, հաշվապահը ճիշտ է հաշվարկել, եթե 5 աշխատանքային օր լիներ: Բայց հոկտեմբերի 21-ից 29-ը 6 աշխատանքային օր է, որից վճարվում է 5 օրվա համար: Հարգելի Արման և Վարսինե, նայեք խնդրեմ օրենքի 22-րդ հոդվածի 6-ի 1) կետը.
6,Նպաստը սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից, եթե`
1) սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի չափը պակաս է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից:
Այսինքն, միջին աշխատավարձ ենք վերցնելու 32500 դրամը, որովհետև 15000-ը փոքր է:
32500/21*5=7738(6 աշխատանքային օրվա դեպքում)
32500/21*4=6190(5 աշխատանքային օրվա դեպքում)

Հովհաննես

Հարգելի ընկերներ, բյուլետենի մեջ գռառվում է աժխատանքից բացակայելու օրերը, 21,22,23,24,25,26,27,28,29, քանի՞ օր ստացվեց, 9-ը, դե հիմա հանենք 2 և 1 ու հաշվեք խնդրեմ: