Նունե.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. ԱՁ-ն ապրանքը մեքենայով տեղափոխում է ԼՂՀ և հաշիվ-ապրանքագրով վաճառում խանութներին, չվաճառվածը ետ բերում (էլեկտրոնային հաշիվ ԼՂՀ համար չի գրվում), ինչպիսի՞ հաշիվ պետք է գրել: Ինչպիսի՞ տեղափոխման փաստաթուղթ դուրս գրել, եթե դիմացի կողմը հայտնի չէ:
Բարև ձեզ: Նունե ջան, տեղափոխման փաստաթուղթը գրեք հենց այդ ավտոմեքենայի վրա:
Շնորհակալություն, իսկ ի՞նչ հաշվարկային պաստաթուղթ կամ ինչպիսի՞ հաշիվ դուրս գրել (վաճառքը կատարվում է Ղարաբաղում):
Բարև ձեզ: Նունե ջան, տեղափոխման փաստաթուղթը դուրս է գրվում տվյալ ավտոմեքենային՝ էլեկտրոնային եղանակով: Եթե աշխատում եք ԱԱՀ-ով, պետք է դուրս գրեք հարկային հաշիվ: Հարկային հաշվում հարկային հաշվի ձև բաժնում նշելով հատուկ, իսկ վայրը, որտեղից ապրանքները մատակարարվում են, նշել ավտոմեքենան: Հատուկ նշելու դեպքում մեր հարկային դաշտը չի ճանաչում ԼՂՀ-ի գործընկերներին, պետք է ձեռքով հավաքել: Մենք 2010թ-ից աշխատում ենք նման կերպ:
Հարգերի Arpine, իսկ կարող եք ասել` եթե ԱԱՀ-ով չենք աշխատում, ո՞նց վարվել այդ դեպքում։ Չի ստացվում դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ։