Ինչպիսի՞ պարտավորություն է առաջանում ԱԱՀ-ի գծով

Samvel.

Կազմակերպությունն ունի իրացումից ԱԱՀ 12 000 դրամ, ձեռքբերումներից ԱԱՀ 192 000 դրամ, վճարում ԱԱՀ 100 000 դրամ: Ինչպիսի՞ պարտավորություն է առաջանում ԱԱՀ-ի գծով:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Հարգելի Սամվել, Ձեր գրածից ես հասկանում եմ, որ ԱԱՀ լրացուցիչ պարտավորություն չի առաջանում, քանի որ ԱԱՀ դեբետի գումարը ավելի մեծ է, քան վճարման ենթակա գումարը, բացի դա “վճարում ԱԱՀ 100 000 դրամ” կարելի է ենթադրել, որ արդեն վճարված է 100 000 դրամ։

Nerses

ԱԱՀ-ի դեբետը ավելի մեծ է, բնականաբար ԱԱՀ-ը չունեք վճարելու: “վճարում ԱԱՀ 100 000 դրամ” ի՞նչ նկատի ունեք:

Ալլա

Ըստ Ձեր գրածի ստացվում է, որ Դուք ունենում եք 180 000 դրամ ԱԱՀ դեբետ։ Իսկ 100 000 դրամը Դուք չեք կարող համարել, որ վճարել եք ԱԱՀ, քանի որ վճարումը կատարվում է միասնական հաշվին առանց նպատակային ուղղվածության, այն կարող է ուղղվել այլ հարկերի մարմանը։

Tigran

Այս դեպքում պարտավորություն չի առաջանում ԱԱՀ-ի գծով, այլ փոխհատուցում:

Anushik

Կունենաք ԱԱՀ դեբետ 180 000 դրամ, միասնական հաշվում առկա գումար 100 000 դրամ։