Ռենա.
Բարև Ձեզ: Ինչպիսի՞ պայմանագիր կարելի է կնքել ռեզերվ աշխատողների հետ, եթե նրանց աշխատանքի բնույթը ժամանակավոր է, բայց հաճախակի (տարին 1-5 անգամ): Որոշակի ժամկետով պայմանագիր կնքելու դեպքում ամեն անգամ կնքվում է պայմանագիր, գրանցվում համակարգի մեջ, կազմվում անհատական հայտ, լրացնում ենք աշխատանքային գրքույկը (ընդունում և ազատում): Կարո՞ղ ենք արդյոք ռեզերվ աշխատողների հետ կնքել գործավարձային պայմանագիր: Որո՞նք են այս պայմանագրի պայմանները: Պայմանագրի ո՞ր ձևն է արդյունավետ կնքել նման աշխատողների հետ:
Նման դեպքերում խորհուրդ է տրվում կնքել ոչ թե աշխատանքային պայմանագիր, այլ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, որը ի դեպ իր բնույթով քաղաքացիա-իրավական է և դրա համար հարկավոր չէ աշխատանքային գրքույկի մեջ նշում անել, էլ չեմ ասում հարկային մարմնի և աշխատանքային գործակալության հետ «հարց ու պատասխան» ունենալու մասին: Այնուամենայնիվ կարող եք կնքել ժամանակավոր աշխատանքային պայմանագիր, կամ էլ կնքում եք աշխատանքային պայմանագիր` սահմանելով 2 ամիս փորձաշրջան, որի ժամանակ կարող եք ցանկացած պահին 5 աշխատանքային օր առաջ զգուշացնելով ձեր փորձաշրջանի մեջ գնտվող աշխատողին հեռացնել նրան, կամ էլ սահմանում եք օր և պայմանագրում կետ, որ այդ օրը գալուն պես եթե աշխատողի հետ չի կնքվում աշխատանքային պայմանագիր, ապա այն համարվելու է լուծված:
Հարգանքներով «Պրեզումպցիա» իրավաբանական ընկերության տնօրեն Լ.Պ.Օհանյան.
քաղաք Երևան, Իսրաելյան 39, հեռ.` 53 80 86, 099 43 11 01
Բարև Ձեզ, ես ցանկանում եմ իմանալ ելից գրությունների գրանցման հերթական համարը որ մասում է դրվում գրության: